«Թղթակցություններ

Մեդիա կենտրոն. Հինգերորդ հաղորդագրություն

Ոլորտ:

Երկուշաբթի, Փետրվար 18, 2013 - 15:30
Որտեղ է տեղի ունեցել: 

ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ: Գեղարքունիքի մարզի Մարտունու կանանց համայնքային խորհրդի ղեկավար Անահիտ Գևորգյանը 15:00 դրությամբ ընդհանուր արձագրում է, որ բավական հանգիստ է իրավիճակը:

 «Հիմնական խնդիրն այն է, Մարունու շրջանի բոլոր համայնքների ընտրատեղամասերում չկան ոչ վստահված անձիք, ոչ էլ դիտորդներ» Մեդիա Կենտրոնին ասում է Անահիտ Գևորգյանը Վարդենիկ գյուղի 24/05 տեղամասից: Այս ընտրատեղամասում, ըստ Գևորգյանի «ընտրողները բաց  քվեարկություն են կատարել. նախ` ցույց են տվել իրենց քվեաթերթիկը, ապա` գցել տուփի մեջ»: Գևորգյանը պարզաբանեց, որ այս ընտրություններին, իր տեղեկատվությամբ «ընտրակաշառք չի բաժանվել»: «Գիտեմ մարդիկ, որ ուզում են ու սպասում են, միգուցե ինչոր տեղ արվել է, կամ հնարավոր է դեռ բաժանվի, սակայն այս պահի դրությամբ չունեմ տեղեկատվություն»,- Մեդիա Կենտրոնին ասում է Անահիտ Գևորգյանը: ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ:  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտորդություն իրականացնող Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը ևս փաստում է, որ  ընտրողների պասիվության հետ մեկտեղ դիտորդներն արձանագրել են նաև թեկնածուների  վստահված անձանց բացակայություն կամ սակավություն: Տեղամասերում գրեթե բացակայել են նաև դիտորդները:  ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ:  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մեդիա Կենտրոնին ասում է, որ կազմակերպության կողմից դիտարկած Լոռու և Տավուշի մարզի մոտ 50 ընտրատեղամասերից մեծ մասում, ակնհայտ են ընտրակաշառքի բաժանման փաստերը. «Ինչով է դա արտահայտվում, ընտրողները ընտրատեղամասից դուրս են գալիս ու մոտենում որոշակի մեքենաների, այնտեղից ստանալով որոշակի ուղորդումներ»,- ասում է Սաքունցը: Սաքունցը հայտնում է, որ խախտումների մեջ առանձնանում է նաև քարոզչություն իրականացնելը, ըստ նրա, ընտրատեղամասերում, մոտակա տարածքներում Սերժ Սարգսյանի կարգախոսով շարֆերով մարդիկ են շրջում: «Գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները  տարբեր ուժերի ներկայացուցիչներ  են, սակայն ակտիվ չեն և որևէ կերպ չեն փորձում կանխել կամ գրանցել  ակնհայտ խախտումները»,- Մեդիա Կենտրոնին ասում է Սաքունցը:  ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ; Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի թիվ  21/41 ընտրատարածքում բարձր ակտիվություն է արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են Արմավիրի զարգացման կենտրոնից,  ընտրատարածքի բակում մարդկանց և ավտոմեքենաների կուտակումներ են նկատվել:  Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Արման Ազիզյանը Մեդիա Կենտրոնին հայտնում է, որ վստահված անձը չի ունեցել համապատասխան վկայական, իսկ հանձնաժողովի քարտուղարը նաև այլ ծրար է բաժանել: Դիտորդներն ականատես են եղել հաշմանդամություն ունեցող Աշոտ Ափինյանի ընտրությանը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահը դուրս է բերել  ընտրաթերթիկը և ավտոմեքենայի ներսում ընտրողը կատարել է իր ընտրությունը:Վերջինի հավաստմամբ, ընտրությունը կատարվել է  բացառիկ գաղտնիության պայմաններում:  “Քվեարկության դժվարություն ունեցող անձանց համար քվեարկությունը մատչելի դարձնելու պարտականությունը դրված է ԿԸՀ-ի վրա, որն ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 7 րդ կետի,  պարտավոր է լրացուցիչ հնարավորություններ սահմանել այդ անձանց  համար` ապահովելով կամքի ազատ արտահայտման հնարավորությունը եւ քվեարկության գաղտնիությունը»,- Մեդիա Կենտրոնին ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյան՝ հավելելով. «Ուստի, այլընտրանքային քվեարկություն կարող է լինել միայն երեք պարտադիր պայմանի առկայության դեպքում` եթե  ընտրաթերթիկը դուրս բերելու միջոցով քվեարկության կազմակերպումը նախատեսված է ԿԸՀ-ի կողմից, եթե դա չի ազդում ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա եւ եթե ապահովվել է ընտրության գաղտնիությունը»:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...