«Թղթակցություններ

Մեկնարկեց ՀԼԱ-ի 5-րդ դասընթաց-ճամբարը

Ոլորտ:

09/27/2012 - 13:45
Որտեղ է տեղի ունեցել: 
ք. Արարատ, Շահումյան 16
Ինչ է տեղի ունեցել: 

Արարատի մարզի Արարատ քաղաքում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց  «Արարատ. սոցիալական խնդիրները հանրային թղթակիցների աչքերով» հանրային լրագրության 5-րդ դասընթաց-ճամբարը, որի նպատակն Արարատի մարզի սոցիալական խնդիրների լուսաբանումն է: Դասընթացը նախատեսված է Արարատի մարզի հանրային թղթակիցների, բլոգերների եւ  լրագրողների համար:

Դասընթացի բացումը կատարեց հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հիմնադիր Սեդա Մուրադյանը, ով ներկայացրեց, թե ինչ է քաղաքացիական լրագրությունը:

Հանրային լրագրության ակումբի համակարգող Նվարդ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց Mynews.am կայքը, բացատրեց, թե ինչպես է հնարավոր գրանցվել եւ թղթակցություններ տեղադրել կայքում:

Բլոգեր եւ սոցիալական մեդիայի եւ մուլտիմեդիայի լրագրության փորձագետ Արթուր Պապյանն էլ  ներկայացրեց, թե ինչպես է պետք պատմել պատմություն եւ գրել ինտերնետի համար:  Բլոգերը դասընթացի մասնակիցներին սովորեցրեց, ինչպես կիրառել մեդիա գործիքները թղթակցություններ պատրաստելիս:

Դասընթացի հաջորդող 3 օրերի ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հկ անդամ Գեւորգ Հայրապետյանը եւ «Armnews» TV –ի լրագրող Արփի Հարությունյանը: 

Դասընթաց-ճամբարի շրջանակներում` սեպտեմբերի 28-ին  անցկացնվելու է «Արարատի սոցիալական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով քննարկում, որին ներկա կլինեն ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  Արարատյան  ջրավազանային տարածքային կառավարման բաժին պետ` Պետրոս Շահնազարյանը, Արարատի մարզում գործող «Աստղաշող» հկ-ի նախագահ Էլմիրա Բարսեղյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի» նախագահ Վարդիթեր Ղազարյանը, «Արարատ քաղաքի կանանց խորհրդի» նախագահ Սեդա Դարբինյանը, «Քոլսոն» հկ-ի  ղեկավար`  Նաիրա  Մուրադյանը,   Արարատի Օրհուս կենտրոնի ղեկավար Հռիփսիմե Սարգսյանը, Արարատի  եւ Արտաշատի քաղաքապետարանների սոցիալական  ծառայության տարածքային բաժնի պետ Մովսես Սավոյանն ու Անահիտ Խաչատրյանը, ինչպես նաեւ Այգեզարդի, Վեդիի ՏԻՄ ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակն է նախաձեռնել երկխոսություն քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների ներկայացուցիչների միջեւ, ինչպես նաեւ բազմակողմանի ներկայացնել սոցիալական այն հիմնախնդիրները, որոնք անտեսվում են լրատվամիջոցների կողմից եւ օգնել հանրային թղթակիցներին, լրագրողներին, ավելի լավ հասկանալու դրանք:

Ով (ով է ներգրավված/ում մասնակցությամբ)

Արփինե Արզումանյան, Ագնես Գասպաբեկ, Նվարդ Հովհաննիսյան 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...