«Թղթակցություններ

"Մեկ-երկու կոնֆետով ինձ չեն խաբի..."

Ոլորտ:

04/05/2012 - 23:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Armenia, Armavir
Ինչ է տեղի ունեցել: 

 

Մեկ ամսից ԱԺ ընտրություններ են լինելու: Ո

ւմ ընտրել, ինչպես առաջնորդվել ընտրություն կատարելիս: Այս հարցերը շատերին են հուզում: Երևի շատերին... Կամ երևի իրոք հուզում են... Իրականում մեր փոքրիկ հետազոտության արդյունքում բոլորովին այլ պատկեր ստացվեց. պարզվեց, որ ոմանց չեն էլ հետաքրքրում ընտրությունները… Ոմանց կամ շատերին: Համենայնդեպս մեր կատարած հարցման մասնակիցներն առանձնապես ոգևորված չէին ընտրություններով:

 

Այս հարցի շուրջ զրուցեցինք Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչների հետ:

 

-                Շուտով ԱԺ ընտրություններ են լինելու: Որոշե±լ եք, թե ում եք ընտրելու և ի±նչ սկզբունքով եք առաջնորդվում ընտրություն կատարելիս:

 

-                Ում էլ ընտրեմ, միևնույն է, իմ ձայնը ոչինչ չի փոխի, ընտրությունները ձևական բնույթ են կրում: Ամեն ինչ նախապես որոշված ու պլանավորված է, վստահ եմ: Էլ ի±նչ իմաստ ունի ընտրության գնալը, եթե գիտես, որ ձայնդ նպատակին չի ծառայի... Կամ ո±ւմ ձայն տամ: Ինձ համար տարբերություն չկա, թե ով կանցնի, ով էլ անցնի, ամեն ինչ նույնն է մնալու, բոլորն էլ նույն սկզբունքով են առաջնորդվում` մի թիմ են, մեկը մյուսի գործն է շարունակում: Կարծում եմ, որ շատերն են ինձ նման մտածում, ոմանք արտահայտվում են, ոմանք` ոչ:

 

Բայց իրականում մեր զրուցակցի միտքը շատերը կրկնեցին, գրեթե բոլորն էլ առանձնապես հետաքրքրված չէին ընտրությունների ընթացքով և արդյունքներով: «Ինձ ինչ, թե ով կանցնի, մեկա, ես էլի իմ գործն եմ անելու, իսկ պատգամավորները էլի առաջվա պես ոչ մի բան էլ չեն անելու: Դրանց շա±տ հետաքրքիրա, թե գյուղացին ինչ հոգսեր ունի...»,- բորբոքված ու զայրացած խոսեց գյուղի տատիկներից մեկը:

 

-                Ինչո±վ է պայմանավորված ձեր հիասթափությունն ու անտարբերությունը:

 

-                Կարծում եմ, որ բոլորն են հիասթափված: Մի համեմատություն անեմ: Կան ընտանիքներ, որոնցում տղամարդը ոչ մի դեր չի խաղում, օրինակ, հարբեցող հոր դեպքում. նման մարդիկ երբեք ընտանիքի համար ոչինչ չեն անում, բայց մի օր հանկարծ հիշում են երեխաներին ու մեկ-երկու կոնֆետ են գնում նրանց համար: Իսկ պարզմիտ ու միամիտ երեխաները դա ողջ կյանքում հիշում են: Մեր պատգամավորներն ու պաշտոնավորներն էլ են «հարբեցող հոր» նման մեկ-երկու աննշան բան անում. դա էլ ընտրությունների նախաշեմին: Մենք էլ, քանի որ սովոր չենք բարելավումներին ու մեր իրավունքները պաշտպանելուն, պահանջելուն, բավարավում ենք այդ երկու «կոնֆետով» ու էլի լուռ հանդուրժում:

 

-                «Մեկ-երկու» կոնֆետ ասելով` ի±նչ նկատի ունեք, ընտրակաշառքի մասի±ն ենք ասում:

 

-                Խոսքն ընտրակաշառքի մասին չէ, այլ թվացյալ նախընտրական բարելավումների, որոնց վերջնանպատակը ժողովրդի աչքին թոզ փչելն է: Օրինակ, հարկային ոլորտի բարելավումները ինչո±ւ պետք է այսքան ձգձվեին. աննշան բան է, շուտ էլ կարող էին անել, բայց չեն անում, մինչև ինչ-որ շահ չունենան: Բայ ես «մեկ-երկու կոնֆետի» համար ընտրության չեմ գնա...

 

Նման պատասխաններ հարցումների ընթացքում շատ հնչեցին... Ի±նչն է պատճառը: Չէ, մի ավելի լուրջ պատճառ պետք է լինի: Ինչպե±ս կարելի է մարդուն հասցնել այն աստիճանին, որ ընտրելու իրավունքից չուզենա օգտվել...

 

Այլ մանրամասներ: 

Նկարը` www.erkirmedia.am

Lilith Hakobyan's picture

Շնորհակալ եմ մեկնաբանությունների և կարծիքների համար:
Հարցվողները խնդրեցին, որպեսզի իրենց անձնական տվյալները չգրեմ հոդվածում, ես նրանց ցանկությունն ու պահանջը հարգում եմ: Վախի մթնոլորտը բոլորի մոտ առկա է, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այս հոդվածի համար շատերի հետ եմ զրուցել: Նույնիսկ ձայնագրիչի առկայությունը նրանց կաշկանդում էր: Անկեղծ պատասխան ստանալու համար խոստացա ապահովել տվյալների գաղտնիությունը, կարծում եմ, ճիշտ եմ վարվել:

Juliet Matevosyan's picture

Վերնագիրդ լավն է, ապրես! Լիլիթ ջան, եթե հերոսդ վախենում է իր անունը հրապարակելուց, ապա դու պիտի ասես այս մասին, գրիր՝ ինչու են վախենում մարդիկ իրենց կարծիքը արտահայտելուց, գուցե գյուղապետի կամ որեւէ ուրիշ մեկի կողմից <հաշվեհարդարից են խուսափո՞ւմ>: Դա եւս հետաքրքիր փաստ է:

Tigran Hovhannisyan's picture

Լիլիթ, հետաքրքիր նյութ է, բայց զրուցակիցների անուններն եւ նրանց տարիքը պարտադիր պետք է նշվի:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...