«Թղթակցություններ

Նախագահական ընտրություններին ընդառաջ

Ոլորտ:

01/08/2013 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Ողջույն: Ես Արսեն Սամսոնի Վարդանյանն եմ: Ոչ-ոչ, նախագահի հերթական թեկնածուն չեմ, բայց թե ինչ մեղքս թաքցնեմ՝ մանուկ հասակից նման երազանքներ ունեցել եմ: Քիչմ հետո կխոսամ մանկական երազանքներից, բայց հմի բդի հայցեմ Ձեր ներողամտությունը, որովհետեւ մեկ-մեկ կսիրեմ մտքերս շարադրել հարազատ բարբառով: Գրական կռնամ գրեմ, հետո էլ սրբագրիչ ընկերներին խնդրեի մե հադմ սխալներին ու ոճական վրիպակներին ուշադրություն դարձնեինք, բայց թե որոշեցի բարբառով գրել, որովհետեւ ժողովրդականն ուրիշ ձեւ կնայվի: Համ էլ 35 տարեկանս դեռ չի լրացել, ընձնից ի՞նչ նախագահի թեկնածու: Ինչօրա է:

Պզդի, մանդր-մունդր էրեխա էի, օր դոմիկները կապրեինք: Պատերազմ էր էն ժամանակ: Երկու քեռիս էլ գնացին կռվի դաշտ՝ վիրավոր հետ եկան: Մարդ գիտեի, օր Դավիթ Բեկ կկարդար, բայց կռիվ չգնաց: Կզարմանայի, թե ըդպե՞ս էլ հայրենասիրություն էղնի: Մե տեսակմ մինչեւ հմի նեղված եմ, կհիշեմ ու չեմ կռնա հասկնա ըդպես իրականություն:

Քեռանցս վերքերը մեր տունը կբուժեին, գյուղում բուժքույր, անհրաժեշտ դեղորայք չկար էն ժամանակ: Հաց ու նավթ տալոնով կուդային, ուր մնաց թե դեղ ու դարման էղներ: Բայց թե էդ նեղության մեջ էլ օր լույսերը ժամով կուդային, հեռուստացույցը կդառնար Ձմեռ պապ, որովհետեւ լուրեր բդի նայեինք: Բդի լսեինք ուրդեղ ինչ էղավ, ուրդեղ տղեքը հաղթանակ տարան, նախագահն ի՞նչ բդի ըսե: Նախագա՞հը: Հա, հա, հենց նախագահը, որովհետեւ նախագահի անձը շատ կարեւոր էր: Հաղթանակած երկրի ղեկավարի կերպարն ուրիշ էր: Հմի բան չեմ կռնա խոսամ՝ քարով չզարգեք, բայց ոչ էլ կողմնորոշվել եմ՝ աջ եմ, ձախ եմ, թե՞ կենտրոնամետ եմ: 

Փոքր ժամանակ ռոմանտիկ կնայեի ամեն մե հարցին, ամեն ինչ հասարակ կպատկերացնեի, հետո էկան ուրիշ ժամանակներ: Ժամանակների հետ կապված ցանկություններս մի պահ փոխվեցին: Նախագահ այլեւս ոչ թե չուզեցի դառնալ, այլ պարզապես դրա հնարավորությունը չեմ տեսնում:

«Ես եկել եմ ծառայելու ժողովրդին՝ ի շահ ազգային պետականության»: Շատ կարեւոր է հասկանալ որտեղ է սկսվում ազգային պետականությանը ծառայելու գաղափարախոսությունը եւ որտեղ է այն ավարտվում:

«Սահմանադրությունն առաջնային է, քանի որ այն երկրի մայր օրենքն է»: Բայց արի ու տես, որ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը խախտվում եմ ամեն քայլափոխի:

«Սոցիալական արդարության համակարգի ձեւավորման աջակցել»: Այո, պետք է մենաշնորհներ ունենալ ու վերջ: Նրանք գիտեն ինչպես բարձրացնել գները:

Մի խոսքով, ես ինձ հարմար տարբերակ չգտա, որպեսզի գամ ու սկսեմ խախտել: Ամեն ինչ արդեն իր հունով ընթանում եւ ամեն ինչ խախտված է:

Շատ կարեւոր է հասկանալ արտաքին քաղաքականությում թույլ տված սխալները եւ հետեւողական լինել պատմության դասերի նկատմամբ: Պատմությունը մի սխալը երկրորդ անգամ չի ներում: Իրավիճակը ստացվել է այնպես, որ Հայաստանին պարզապես այլընտրանքի կայծեր են անհրաժեշտ: Երկիրը շրջապատված է հակառակորդներով, իսկ այս պարագայում պետք է պետականության պահպանման մասին լրջորեն մտածել: Արցախ, Սփյուռք, Հայոց Ցեղասպանություն, Միջազգային կառույցներ, գերտերություններ, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ: Կարեւոր է հասկանալ յուրաքանչյուրի ախորժակի չափը: Տարածաշրջանային զարգացումները ստիպում են համակարպվել ցանկացած առաջարկի: Իսկ կգա՞ մի օր, որ դիտորդի եւ կամավորի կարգավիճակից դուրս գանք:

Ներքին քաղաքականություն: Հարկեր, հարկեր, հարկեր... Կներեք, այսքան շատ չեն հարկերը: Հարկեր, հարկեր, գների թանկացում...Այ, այսպես արդեն լավ է: 

Պետական պարտք: Քչերը գիտեն, թե այս պարտքն ինչպես է գոյանում, ինչպես պետք է մարվի եւ իսկապես...արդյո՞ք առաջիկայում կմարվի: Մենք Հունաստանի կարգավիճակո՞ւմ ենք, մեր պարտքերը կներեն, թե՞ անհույս է ամեն ինչ: 

Զբոսաշրջության զարգացում: Ի՞նչ ասեմ: Հասարակական զուգարաններ չկան Հայաստանում: Այ թե ինչու չի զարգանում տուրիզմը: Սա թերեւս գլխավոր խնդիրը չէ, բայց այնուամենայնիվ արժե մտածել, հետո արժե գործել: Միայն մտածելով ծերանալ կարելի է:

Ներդրումների խթանում: Ներդրումները շատ լավ են, բայց ռազմական նշանակության կառույցները, ենթակառույցները եւ մնացածն արդեն արտասահմանյան են՝ կապ, հեռահաղորդագրություն, երկաթուղի, ատոմակայան: Ինչ էլ չնշեցի՝ պարզապես չեմ նշել չբացահայտելու համար: Պարզապես արժե մտածել այս կապակցությամբ: Ամբողջ Հայաստանը Թեղուտ դարձնելու գաղափարը սիրուն չէ:

Սոցիալական խնդիրներ եւ զբաղվածություն: 24 տարի տնակային պայմաններում ապրող անօթեւաններ: Թուրքիայում գումար վաստակող բազմաթիվ խեղված ճակատագրեր: Հաջորդ ընտրություններում թող որ այս նշաձողը հաղթահարված լինի: Այլեւս նվաստացուցիչ է տեսնել նման մարդկանց: Թասիբը կորել է, թե՞ ընդհանրապես չի էղել:

Կրթություն եւ գիտություն: Հրաշք: Մարզերում սովորող երիտասարդների համար ռոմանտիկա է մայրաքաղաքում սովորելն ու աշխատանք փնտրելը: Դե կաշառակերության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ նմամ բան չի էլ կարող լինել:

Մարզերի համաչափ զարգացում: ԱՄՆ-ում օրինակ նահանգներ կան՝ մի քանի անգամ գերազանցում են ՀՀ տարածքը, բայց կարողանում են լուծել խնդիրները չէ՞: Պատկերացրեք մի օր արտաքին քաղաքականությունում հաղթանակ ենք տանում: Արումտյան Հայաստանը միանում է Արեւելյան Հայաստանին: Ինչպե՞ս ենք կառավարելու, զարգանալու, առաջ գնալու: ու՞մ ենք մեղադրելու այն ժամանակ:

ՀԿ-ներ: ՀՀ-ում կան ՀԿ-ներ, ովքեր իրենց վստահությամբ ու գործունեությամբ առաջ են անցել մի շարք կուսակցությունների վարկանիշից: Լավ է, վատ է, թող կուսակցությունները մտածեն, պարզապես մտահոգիչ է: ՀԿ-ներն իրենց վրա են վերցրել պետության պարտականությունները՝ ապահովել բարեկեցիկ կյանք իր շահառուների համար: Ես ոչ մի ՀԿ-ի շահառու չեմ, հետո՞...Արաքս գետը գա ընձի քշե տանի:

Դատաիրավական համակարգ, մարդու իրավունքներ: Պարզապես արժե վերանայել, թե Եվրոպական դատարան քանի հայց է էղել, քանիսն են բավարարվել եւ ըստ այդմ ինչքա՞ն գումար է որոշվել գանձել ՀՀ-ից՝ հօգուտ հայցվոր կողմի: Միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի խախտումները թեեւ թեթեւակի են, բայց էլի պատիվ չեն բերում:

Խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունք: Այս ոլորտում էլ կարիք կա լրջորեն մտահոգվելու: Թնջուկը կախված է նախկին սովետական գրաքննության հետ:

Զարմանալի է, բայց վերջերս կուսակցությունների ռազմավարություններն եմ ուսումնասիրում՝ բնապահպանական խնդիրներին շատ քիչ անդրադարձ է կատարվել: Հավանաբար տվյալ կուսակցությունը պատրաստվում է Հայաստան ներկրել արհեստական ծառեր:

Ազգային փոքրամասնություններ: Վերջին շրջանում այցեր եմ կատարել մի քանի սահմանամերձ շրջաններ եւ առավել քան վստահ եմ, որ վանդալիզմ այլ ազգի ներկայացուցիչների գերեզմանաքարերի նկատմամբ չարժե միանշանակ: Ես ինչպե՞ս կարող եմ խոսել Նախիջեւանի, Ջուղայի խաչքարերի վանդալիզմի մասին, երբ անձամբ չեմ պահպանում հարգանքի կանոնները: Այստեղ եւս էթիկայի կանոններ են պետք:

Վաղվա սերունդին միանշանակ կուսակցականացնել պետք չէ: Գաղափարախոսությունը թող միանշանակ լինի ազգային արժեքների պահպանությունը, բայց այլ գաղափարներով ծանրաբեռնելն արդեն կործանում է կանխատեսում: Երիտասարդը չպետք է ընտանիքի անդամների, ընկերների հետ լավամարդ-վատամարդ լինի, որ ընտրությունների օրը ձայներ հավաքի իր կուսակցության համար: Գեղեցիկ չէ: 

Գալիք նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուին` խոհեմություն: Չեմ ժխտում, որ չունի, պարզապես ավելորդ եմ համարում նշել, որ Հայաստանը միայն մայրաքաղաքով չի եզրափակվում: Սահմանամերձ գյուղում երկրորդ դասարանի տղան հորը հավասար հունձ է անում: Ինչպե՞ս չհարգես եւ խոնարհվես նման սերունդի առջեւ:

Շնորհակալություն Ձեր ժամանակը ինձ տրամարդելու համար: Ես մի փոքր անդրադարձ եմ կատարել այն խնդիրների եւ իրական ցանկությունների շուրջ, որոնց մասին փոքր ի շատե գաղափար ունեմ: Կներեք, բայց ժամանակ չունեի ավելին գրելու: Ես գնում եմ տունս կառուցելու: Գյումրին իմ տունն է, Հայաստանն առավել եւս:

«Գյումրին քո տունն է» ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...