«Թղթակցություններ

Շատ բացթողումներ կան

Ոլորտ:

01/23/2013 - 23:30
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Ըստ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից թիրախային խումբ են իշխանության ներկայացուցիչները` վարչապետը և նախարարները, որոնց պետք է կրթել: Նա այս տեսակետը հայտնեց և մեկնաբանեց հունվարի 23-ին  տեղի ունեցած «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

Քննարկմանը ներկա էին ՀՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան ելույթներով` խոսելով ռազմավարության դրույթների, բացթողումների և թերի կողմերի մասին:  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ Հայաստանում այսօր հրատապ է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման խնդիրը, որի լուծմանը կնպաստեն նմանատիպ քննարկումները: «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր հարցը նախագահի լիազորությունների և իշխանության սահմանափակումն է, «անհրաժեշտ է ապահովել դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից»:  Ավ. Իշխանյանը նկատեց, որ ռազմավարությունում քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանական բաժանմունքներում անձանց նկատմամբ կատարվող խոշտանգումների կանխարգելման քայլերի մասին մեկնաբանություններ չկան: Նա մտահոգություն հայտնեց նաև այն հարցի վերաբերյալ, որ ըստ օրենքի լրագրողների մուտքը ՔԿՀ չի արգելվում, սակայն օրենքը չի գործում, լրագրողների մուտքը քրեակատարողական հիմարկներ խոչընդոտվում է և արգելվում:  Ըստ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի բանախոսի` փաստաթղթի նկատմամբ պրոֆեսիոնալ վերաբերմունք չի ցուցաբերվել: 

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հակված է մտածելու, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացթողումներն ու թերացումները ոչ թե պետական պաշտոնյաների միտումնավոր գործողությունների արդյունք են, այլ նրանց անտեղյակության և անգրագիտության հետևանք: Անդրադառնալով տեղեկատվության ազատության խնդրին` Բարսեղյանը նշեց, որ իշխանությունն իր փողերը չունի, ժողովրդի փողերն է ծախսում, ուստի բարեխիղճ իշխանությունը պետք է պատշաճ տեղեկատվություն տրամադրի հանրությանը և հաշվի նստի նրա կարծիքի հետ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել է հայտարարություն, որում ասվում է, որ շատ դեպքերում սահմանափակվում կամ խոչընդոտվում է լրագրղների աշխատանքը: 

 Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ տեղի են ունենում խտրական մոտեցում, ըստ այդմ՝ հերթական անգամ ԶԼՄ-ները բաժանվում են յուրայինների եւ օտարների, ինչը չափազանց արատավոր երեւույթ է՝ հատկապես ընտրությունների ժամանակ»։Հայտարարության տակ ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ ՀԿ   

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...