Գյուղաբնակ երեխաներն ամռանն առանձնապես զբաղմունք չունեն. դպրոց չկա, ծնողներն էլ դաշտային աշխատանքներով են զբաղված, այնպես որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների կողմից կազմակերպված փոքրիկ սպորտային միջոցառումն իրենց համար մեծ իրադարձություն էր:
Կամավորներն ամերիկյան սպորտային մշակույթի օր էին կազմակերպել` քիքբոլ, լիմբո, ֆրիսբի, ջրով լցված փուչիկներով խաղ, վազք, և այլն:
Երեխաներին ըստ տարիքային խմբերի բաժանել ու իրենց տարիքի համապատասխան` խաղեր էին կազմակերպում, իսկ վերջում առավել աչքի ընկածներին հայկական հեքիաթների ժողովածուներ հանձնեցին:
Նման ծրագրերը, որոնք առանձնապես ծախս չեն պահանջում, բայց պարգևած ուրախության առումով անգին են, ողջունելի են և պետք է շարունակական լինեն: