«Թղթակցություններ

Ռուսաստան, թե՞ Արևմուտք

Ոլորտ:

Երեքշաբթի, Հոկտեմբեր 18, 2012 - 11:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Ժամանակակից պայմաններում գլոբալ փոփոխություններն անխուսափելիորեն առաջացնում են կողմնորոշման հստակության անհրաժեշտություն: Խոսքն իհարկե առաջիկա  շաբաթների կամ ամսիների մասին չէ, այլ փոքր-ինչ երկար ժամանակահատվածի: Այս  խնդրի հրատապությունը  մեծապես  կապված է երկրի չափերի  և աշխարհագրական դիրքի հետ:

Երկու դեպքն էլ մեզ համար կիրառելի  է: Հարավային Կովկասը  ռազմավարական իր  նշանակությունը  ոչ միայն չի կորցրել, այլ ժամանակի հետ էլ ավելի է  ավելացնում. տնտեսական սուղ պայմաններում այն «լի արկղ»  է  հիշեցնում:   Դե իսկ Հայաստանի իրավիճակը, համեմատած հարևան երկրների հետ, առավել բարդ է: Ուստի  կողմնորոշման խնդիրը ևս բարդանում է:

Եթե նախկինում խոսք կարող էր գնալ   երկու` միմյանցից էականորեն տարբերվող գաղափարախոսությունների` սոցիալիզմի և  կապիտալիզմի  միջև  ընտրության մասին, ապա այժմ մի կողմում եվրոպական արժեքներն են, մյուսում` ռուսականը:

Գաղափարական տարբերություններ, որպես այդպիսին, մատնանշել չեմ կարող: Կարող եմ նշել  միայն հնարավոր  կորուստների գինը  կողմերից յուրաքանչյուրին միանալու պարագայում: Քննարկենք թե մեկը, թե մյուսը:

Սկսենք ռուսականից, քանի որ  այս կողմից  տնտեսական կախումն ավելի նշանակալի է: Ռուսական կողմնորոշման պարագայում, կարծում ենք, բեկումնային փոփոխություններ չեն սպասվում: Կշարունակվեն  համագործակցություններ ռազմական, տնտեսական  և  մյուս ոլորտներում, ինչպես եղել է  նախկինում: Իսկ ահա ի՞նչ կլինի հակառակ պարագայում:  

Եվրաինտեգրմանն  ուղղված  քայլեր այժմ էլ կան ու առանց  դրանց հնարավոր էլ  չի լինի  պատկերացնել մեր իրականությունը: Բայց  խոսքն այստեղ գնում է դեպի եվրաինտեգրում տանող ճանապարհի որդեգրման, և մյուս հնարավոր տարբերակները բացառելու մասին:

Կարծում եմ, որ  սա  գործնականում անհնար համարվող, կամ  հսկայական ջանքեր և ֆինանսական միջոցներ պահանջող գործընթաց է: Իսկ  ինչ  վերաբերում է  մշակութային արժեքների պահպանմանը, ապա կարծում եմ, որ ռուսական հովանավորչությունն ավելի  ազատ  գործելու հնարավորություն կտա:

Մյուս  կողմնորոշման  հիմքում  գլոբալիզացիոն միտումներն են և  դրանց անդառնալի և  անխուսափելի  կորուստները հատկապես փոքր  ժողովուրդների  համար: Սա արևմտյան արժեքների, վարքուբարքի թափանցումը կլինի մեր կյանք:

Շատերը կվիճեն, թե  միտումն այսպես, թե այնպես արդեն նկատելի է: Ի պատասխան այդ պնդման, նշեմ, որ  պետական  մակարդակով  խրախուսվող քաղաքականության արդյունքներն էլ  ավելի դաժան պատկեր կստեղծեն, քան այժմ կա: Մշակութային ձուլումն, իր հերթին,  ազգային ինքնորոշման  խնդիր  կբերի: Ուստի հարկավոր է  համեմատաբար անկախ  գործելու  տարբերակն ընտրել: 

Մի քանի օր  առաջ հետաքրքիր  միտում նկատեցի այս թեմայով կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որ մեր երիտասարդության մեծ մասն էլ հակված  է դեպի  ռուսական կողմնորոշում՝ մտածելով, որ Հայաստանը  իրավիճակից առավել շահած դուրս կգա ռուսական կողմին աջակցելու դեպքում:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...