«Թղթակցություններ

Սալվարդ համայնքն ունի մի շարք խնդիրներ

Ոլորտ:

Չորեքշաբթի, Մարտ 14, 2012 - 22:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Սալվարդ համայնքի պատմությունը Սալվարդ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ արևմտյան մասում` Սյունիքի մարզում: Գյուղի մասին հիշատակվում է սկսած 1828 թվականից, երբ մի քանի ընտանիքներ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից տեղափոխվել, ներգաղթել են և հիմնադրել գյուղը Ալիլու, Այբալու, այնուհետև Սալվարդ անվանումներով: Գյուղի արևմտյան կողմից վեր է խոյանում շրջանի բարձրությամբ երկրորդ Սալվարդ սարը, որի բարձրությունը 3169 մետր է:

Նախկին Խորհրդային տնտեսության ժամանակաշրջանում գյուղը ունեցել է բավականին լավ ավանդույթներ դաշտավարության և հատկապես անասնապահության բնագավառներում: Տարածաշրջանի առաջին կոլտնտեսություններից մեկը հիմնվել է Սալվարդում 1930 թվականին: 1970-80թթ-ին գյուղում առկա էին մոտ 700 գլուխ կթու կովեր, 400 մանր եղջերավոր անասուններ, 150 գլուխ խոզեր: 1992թ-ին կոլտնտեսությունը լուծարվել է և դարձել կոլեկտիվ տնտեսություն: Վերջինս գոյատևել է մինչև 1999 թվականը: Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1948 թվականին: Իսկ առաջին հեռախոսը մուտք է գործել գյուղ 1960 թվականին: 1956թ-ին համայնքի ուժերով կառուցվել է առաջին ջրագիծը, որից օգտվում էր ամբողջ համայնքը, իսկ երկրորդ ջրագիծը մուտք գործեց համայնք 1966թ-ին: Համայնքում գործում է մշակույթի օջախը, որը կառուցվել է 1975թ-ին:

Աշխարhագրություն Սալվարդ համայնքը գտնվում է Սունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում: Համայնքը հարակից է Հացավան, Բռնակոթ, Թասիկ և Արևիս բնակավայրերին: Համայնքի հեռավորությունը Սիսիանից կազմում է 15 կմ, մարզկենտրոնից` 132 կմ, մայրաքաղաքից` 239կմ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 4072 հա :Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1940 մետր բարձրության վրա: Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիման` տաք ամառ և ցուրտ ձմեռ: Տարեկան միջին ջերմաստիճանը 6.6C0 է, ձմռանը միջինը` -12C0 (առավելագույնը` - 25C0) ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 6C0, իսկ առավելագույնը` 32C0: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 370մմ

Շրջակա միջավայր Սալվարդ համայնքն անտառազուրկ է: Գյուղի տարածքի մի զգալի մասը տափաստանային գոտում է: Տափաստանները երկու տիպի են `սիզախոտային և փետրախոտ-շյուղախոտային: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն է: Վերին գոտին հարուստ է ալպյան մարգագետիններով Ենթալպյան մարգագետինները պահվում են նաև որպես խոտհարքներ: Այստեղ աճում է խառը բուսականություն (երեքնուկ, եղջերառվույտ, ցորնուկ, շյուղախոտ և այլն): Կենդանական աշխարհը չի տարբերվում ողջ Սիսիանի կենդանական աշխարհից: Լեռնաշխարհի բնորոշ կենդանիները մնում են գայլը, աղվեսը, նապաստակը, փորսուղը: Թռչունների ընտանիքը համալրում են կաքավը, կաչաղակը, ագռավը, սոխակը, աղավնին, արծիվը և ալն:

Սալվարդ համայնքն ունի մի շարք խնդիրներ, բայց դաշտամիջյան ճանապարհները համայնքի ամենաառաջնային հիմնախնդիրներից է: Որոշ տեղերում այնպիսի փոսեր են գոյացել, որ նույնիսկ ամենակարճատև անձրևներից դրանք անանցանելի են դառնում: Համայնքաբնակները ստիպված են շրջանցել այդ տարածքները, և խոտն ու բերքը գյուղ հասցնել ավելի երկար ճանապարհով: Այդ փոսերի պատճառով համայնքում մի շարք տրանսպորտային վթարներ են տեղի ունեցել, դրանցից մեկը մահվան ելքով:Խնդիրներն այնքան շատ են, որ դժվարանում եմ բոլորը գրել:

Մարդիկ շարունակում են ապրել գյուղում. Հույսով, որ կառավարության որդեգրած համայնքների համաչափ զարգացումը մի բարի օր էլ Սալվարդ կհասնի:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...