«Թղթակցություններ

Սանկտ-Պետերբուրգից` միանգամից երեւանյան փառատոն

Ոլորտ:

Շաբաթ, Նոյեմբեր 3, 2012 - 17:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Նոյեմբերի 2-ին Երեւանի Սիրահարների այգիում կազմակերպված «Համայնքային բարիքների համտեսի փառատոն-ցուցահանդես»-ին հայտնվեցի պատահաբար: Սանկտ-Պետերբուրգից ժամանած ընկերս` Ռադիկ Բաբաջանյանը զանգահարեց  ինձ եւ առաջարկեց հանդիպել քաղաքի կենտրոնում որեւէ մի տեղ: Միայն ճանապարհին իմացա, որ նա գտնվում է Բաղրամյան փողոցում եւ ինչ-որ մի այգում (նա չգիտեր այգու անվանումը) քեֆ է անում:  Ի զարմանս ինձ, նա ուրախ-ուրախ բացականչեց. «Այստեղ շատ լավ է, ինձ հյուրասիրում են գինով եւ մրգերով»: 

 Այգին ինձ նույնպես դիմավորեց շքեղ հյուրասիրությամբ,  երգ ու պարով: Համտեսեցի մանկական հիշողություններ առաջացնող հայկական փոխինձ, հետո կում-կում արեցի ավելի մեծ հասակում համը տեսած դառը գինին:  Հենց հյուրասիրողների հետ էլ բռնվեցի զրույցի:  Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի ներկայացուցիչ 33-ամյա Մանուկ Հովհաննիսյանը պատմեց, որ փառատոնի ընթացքում մարդկանց հյուրասիրել է իրենց գյուղի ուրցով, ձկով եւ մասուրով: «Իսկ շա՞տ   ապրանք է սպառվել» հարցին նեղացած պատասխանեց. «Չենք սպառել, մենք ոչ ոքից չենք գողացել,  թափվել ա` հավաքել ենք, բերել ենք, հյուրասիրել ենք»: Երբ երիտասարդին բացատրեցի «սպառել» բառի իմաստը, ամաչելով արդարացավ. «Շատ են վերցրել, բոլոր ցանկացողներն էլ վերցրել են, ամեն մի ցանկացող մի կիլոյի չափ ձուկ ա տարել` մեկից մինչեւ չորս հատ»:  Հարցին, թե մարդիկ եկել էին այստեղ սնվելու կամ վատ ապրելու պատճառով, թե լավ ժամանակ անցկացնելու, պատասխանեց. «Այսօր լավ ապրող չկա, հարյուրից 15-են լավ ապրում, մնացածը մի կերպ յոլա են գնում»: Հետաքրիր է, մի՞շտ է Մանուկը  հյուրասիրում, թե միայն այս միջոցառման ժամանակ է դա անում:  «Մենք գյուղով մեկ հաց տվող ժողովուրդ ենք եւ պատրաստ ենք ամեն մի կարիքավորին հյուրասիրել», - շտապեց նա  պատասխանել` ավելացնելով, որ «ոչ-մի բանից էլ վախենալու բան չունենք»:  Նկարագրելով իր գյուղի յուրահատկությունները` նա ասաց. «Մեր գյուղը համարվում է տուրիստական վայր` միշտ մարդիկ գալի-գնում են»: Իմացա նաեւ, որ համայնքը նախկինում էլ է մասնակցել շրջանում կազմակերպվող բերքի տոներին, սակայն դա եղել է շրջանային մակարդակի, իսկ այսպիսի խոշոր միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ:    «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարն ինձ հետ զրույցում նշեց, որ այս միջոցառումը հետապնդում է հետեւյալ նպատակը.  «Հայաստանի 43 համայնքներ ներկայացրեցին իրենց ավանդական կերակուրներն ու ձեռագործ աշխատանքները: Սակայն կարեւորն այն է, որ երեւանցին տեսնի, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, քանի որ մեր երկիրը` միայն Երեւանը չէ, այլ նաեւ համայնքներն են եւ ամեն մեկն ունի յուրահատուկ մթերք, տաղանդ, ստեղծագործություն»: Տալով իր գնահատականը` նա նկատեց, որ «իր համար շատ լավ է անցել այն `իրենք կարողացել են ներկայացնել ուրիշներին իրենց համայնքը»: Իսկ հարցին, «Ո՞վ է ավելի լավ հյուրասիրել այս յուրահատուկ մրցույթում»,- նա ասաց, որ «դա ցույց կտա այսօրվա ինտերնետում  անցկացվող քվեարկությունը, որը կորոշի` ով ավելի լավ տաղավար ունի եւ ավելի լավ է հյուրասիրել»:   Երբ Ռադիկի հետ քայլում էինք Բաղրամյանով դեպի Օպերայի շենք, մտքովս անցավ, որ հեռավոր Սանկտ-Պետերբուրքում միգուցե եւ ավելի բարեկեցիկ կյանքով են մարդիկ ապրում, սակայն այսպիսի հյուրասիրություն եւ մարդկային ջերմություն դժվար թե ընկերս այնտեղ հանդիպի:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...