«Թղթակցություններ

Տարվա լավագույնները` ըստ AAD.am-ի

Ոլորտ:

12/05/2012 - 10:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Երեւանի Կամերային թատրոնում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ AAD.am կայքի եւ «Երկաթ» ակումբի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը, որտեղ  անհատներ ստեղծագործողներ եւ կազմակերպություններ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

AAD.am կայքի տնօրեն Մամիկոն Խուրշուդյանը պատվոգրեր հանձնեց մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված հյուրերին:

Այսպես. «Հայ թատերարվեստում ունեցած ավանդի համար» պատվոգրեր ստացան ՀՀ վաստակավոր արտիստներ Բորիս Պեպանյանը, Ջուլիետտա  Ստեփանյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, «Տարվա լավագույն երգ»  «Հայաստանի երգի»  համար  Սոֆի Մխեյանը», «Հայ երգարվեստում ունեցած ավանդի համար»`  Անդրեն , «Լավագույն դուետ»` «Ստոպ»  երգի համար Ջուսը եւ Գուժը, «Լավագույն ինտերնետային կայք»`  «av-show.com»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը, De Vinci Group-ը երկու անվանակարգերում' շնորհակալագիր համագործակցության համար, ինչպես նաեւ տնօրեն Բելլա Նազարեթյանը' որպես տարվա լավագույն ընկեր եւ այլք : «Տարվա լավագույն երիտասարդ գրող» անվանակարգը միակն էր, որն ունեցավ երկու հաղթող`  Արթուրո Սայան եւ Էմիլ Մարկ:  «Իմ լուրերը» կայքի զրուցակիցն է ռեժիսոր, դերասան, շոումեն եւ վերջապես գրող Արթուրո Սայանը, ով հաղթող դարձավ  իր «Խեղկատակի զառանցանքները»  գրքով, որն իր ֆորմատով, այսպես ասած, «երկուսը մեկում»  է, քանի որ գրքի վերջում զետեղված է Արթուրոյի կարճամետրաժ ֆիլմերի տեսասկավառակը: Այժմ փորձենք պարզել, թե ինչպես եւ ինչպիսի պայմաններում է ստեղծվել գիրքը :   - Գրքում տեղ գտած բանաստեղծություններն ու պատմվածքները , որոնց մեկ բառով կարելի է բնորոշել որպես զառանցանք, գրվել են մոտ յոթ տարվա ընթացքում: Խորհուրդ կտամ գիրքն ընթերցել սկզբից, քանի որ գրվածքների հաջորդականությունը, տրամադրությունների պարբերական փոփոխությունները մտացածին չեն եւ թեեւ գիրքը բաղկացած է առանձին ստեղծագործություններից ` այն մեկ ամբողջական փունջ է :  -Գրքում տեղ գտած կերպարները որքանո՞վ են հորինված կամ վերցված մեր իրականությունից  եւ  ո՞ր կերպարն է ձեզ ավելի հոգեհարազատ: -Իհարկե ամբողջովին հորինված չեն, ամեն դեպքում իրական էլ չէի կոչի: Ավելի շուտ մոտ են իրականությանը, բայց գեղարվեստական շղարշով են պարուրված: Բնական է, որ ամենից հոգեհարազատը ճշմարտության ջատագով, սուտը մերկացնող, անկեղծ ու շիտակ, թվացյալ ուրախ ԽԵՂԿԱՏԱԿՆ է` նույն ինքը ծաղրածուն, դերասանը, արտիստը: Սրանք նույն կերպարի տարբեր մետամորֆոզներն են :  - Արթուրո, ես գիտեմ, որ դուք մասնագիտությամբ ռեժիսոր եք: Ինչո՞ւ որոշեցիք հանրությանը ներկայանալ որպես գրող եւ ի՞նչպես ընդունեցիք AAD.am կայքի կողմից տրված տիտղոսը:  - Ես բազմիցս նշել եմ, որ ինձ գրող չեմ համարում, պարզապես ստացվեց այնպես, որ մի քանի տարիների իմ զգայական պատումներով որոշեցի կիսվել այն մարդկանց հետ, որոնց համար իմ ստեղծագործական համեստ կյանքն այնքան էլ անհետաքրքիր չէ: Այդ իսկ պատճառով առաջացավ գրքի լույսընծայման գաղափարը:  AAD.am կայքի կողմից տրված պատվոգիրը, ինչպես Դուք եք նշում` տիտղոսը, ընդունեցի ժպիտով` միաժամանակ ըմբռնելով, որ դա իմ կողմից հետագա մեծագույն պարտավորություն է:AAD.am կայքին եւ անձամբ Մամիկոն Խուրշուդյանին հայտնում եմ իմ շնորհակալությունը եւ հղում ջերմ շնորհավորանքներս կայքի 3-ամյա հոբելյանի առթիվ:  - Եւ որպես զրույցի եզրափակում` կկիսվե՞ք հետագա ստեղծագործական ծրագրերով:  - Փորձեմ այս անգամ չմանրամասնել … Սպասեք նոր խենթությունների, համարձակ, կրեատիվ քայլերի, բեմադրությունների եւ այլն : Ես այս ամենին հասել եմ իմ աշխատասիրության շնորհիվ եւ շարունակում եմ ձգտել ավելիին, ցավոք ֆինանսական աջակցության առումով եղել եւ շարունակում եմ մնալ միայնակ: Ինձ գտնելը շատ դյուրին է, ես Երկիր մոլորակի բնակիչ եմ… Ամբողջ լուսանկարները` այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...