Նոյեմբերի 2-ին Սիրահարների այգում իսկական տոն էր: «Համայնքային բարիքների փառատոն և ցուցահանդես»-ի շրջանակներում Հայաստանի տարբեր համայնքներից մարդիկ առանձին սեղանիկների վրա ներկայացնում էին իրենց համայնքների ուտեստները, մրգերը և զանազան չրերը:
Այգում հավաքված մարդիկ ըմբոշխնելով հայկական պարն ու երաժշտությունը` համտեսում էին նաև տարբեր քաղցրահամ ուտելիքներ: