«Թղթակցություններ

Քաղաքացիները հակված չեն մատնել ընտրակաշառք առաջարկողներին

Ոլորտ:

Երեքշաբթի, Մայիս 3, 2012 - 20:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ  Հայաստանի գլխավոր դատախազի  տեղակալ Արամ Թամազյանը հանդես է եկել հայտարարությամբ http://www.genproc.am/am/46/item/7114/, որ ընտրակաշառքի մասին հայտնողները չեն պատժվի: MyNews-ը  որոշեց պարզել քաղաքացիներից, ինչքանով այդ քայլը արդյունավետ է` անցկացնելով փոքրիկ հարցախույզ:    21 ամյա Լուիզա Սուքիասյանը համոզված է, որ մարդիկ չեն գնա ոստիկանություն ու չեն հայտնի ընտրակաշառք վերցնելու մասին, քանի որ «պատասխանատու» են ընտրակաշառք տվողի  առաջ: Նա կարծում է, որ «քանի դեռ մարդկանց մեծամասնությունը սոցիալապես անապահով վիճակում է, ընտրակաշառքը չի վերանա» ու հավելում, որ  «ապահովված մարդն էլ չի հրաժարվի ձեռքն ընկած ավելորդ գումարից»:   55 ամյա Լևոն Եղիազարյանը, ով ապրում է Շենգավիթ համայնքում, կարծում է, որ ամեն ինչ «վերևներից»  է գալիս: «Միշտ տվել են ու էլի կտան, ձեզ թվում է դատախազությունը տեղյա՞կ  չէ դրա մասին»,-ասաց նա:                                                                                                                   

 Իսկ 76 ամյա Ռաֆիկ Վարդանյանը  մեջբերելով Պ. Սևակի  խոսքերը`«մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի» , ասաց, որ նույնն էլ մեր երկրում է, ու ժողովրդի կարծիքը  այսպես թե այնպես ոչ ոք  հաշվի չի առնում:    25 ամյա Արևիկ Հակոբյանն էլ նշեց, որ «հայ մարդը երբեք չի գնա ու չի ասի, որ կաշառք է վերցրել»: Ըստ նրա, այս  հայտարաությունը չի կարող նվազեցնել ընտրակաշառքի չափերը: 19-ամյա ուսանողուհի Մետաքսյան այն հարցին, թե կվերցնի  ընտրակաշառք ու դրա մասին կհայտնի արդյոք ոստիկանությանը, նշեց, որ ընտրակաշառք չէր վերցնի, բայց չի մեղադրում այն մարդկանց , ովքեր վերցնում են: «Մեր ժողովուրդն այսօր սոցիալապես անապահով վիճակում է և չի բացառվում , որ այդ գումարն իր համար անհրաժեշտ է»,-ասաց նա:   20 ամյա Նելլին, ով այս տարի առաջին անգամ է մասնակցելու ընտրություններին, կարծում է , որ ամեն դեպքում կգտնվեն համարձակ մարդիկ, ովքեր ընտրակաշառքի մասին կհայտնեն ոստիկանությանը: Նա նշեց, որ հպարտ կլինի, երբ լսի, որ ինչ որ մեկը գնացել  ու հայտնել է ընտրակաշառքի մասին: «Կհավատամ, որ ամեն դեպքում դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր մտածում են երկրի բարելավման մասին», - հավելեց նա:

 

MyNews-ը հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ այսօրվա դրությամբ դեռ ոչ մի քաղաքացի չի դիմել դատախազություն ընտրակաշառքի մասին տեղեկատվությամբ: 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...