«Թղթակցություններ

ՕԳՆԵՆՔ ԱՐՓԻՆԵԻՆ

Ոլորտ:

03/19/2012 - 23:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

 

Ապրել…...որքա՜ն երազանքներ, հույսեր և նպատակներ կան այս մեկ բառի մեջ: 

Մարդիկ կառուցում են իրենց պլանները` ոմանք յուրաքանչյուր օրվա, ոմանք մոտակա  ամիսների, ոմանք էլ` սպասվող կյանքի համար: Այն պատմությունը, որի մասին կուզեի խոսել, վերաբերում է հենց ապրելուն, մեկ  մարդկային կյանքի գոյությանը: Ուզում եմ պատմել մի աղջկա մասին, ում կես տարի առաջ ախտորոշվեց աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի  սարկոմա, այլ կերպ ասած` քաղցկեղ: Հարությունյան Արփինեն 18-ամյա երիտասարդ աղջիկ է: Ինչպես բոլոր երիտասարդները, նա նույնպես ուներ բազմաթիվ նպատակներ և իղձեր, սակայն այդ ամենը մի պահ կարծես խամրեց նրա աչքի առաջ, երբ իմացավ իր հիվանդության մասին:  Բնականաբար այդ պահից սկսած նրա գլխավոր նպատակը դարձավ առողջական խնդիրներով զբաղվելը, և երիտասարդության օրոք կամա թե ակամա մի կողմ մղվեցին մնացած բոլոր պլանները: Մեծ ցավով եմ նշում, բայց այսօր շատ են նմանատիպ դեպքերը: Սակայն դա չի նշանակում, թե պետք չէ պայքարել կյանքի համար: Արփինեն  քիմիոթերապիայի 6 կուրս ընդունել է արդեն, որից հետո շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Հիմա Արփինեին օգնելու գաղափարի շուրջ երիտասարդների մի խումբ է հավաքվել, ովքեր ամեն կերպ, անձնվիրաբար, օր ու գիշեր աշխատելով տարածում են ինֆորմացիան, որը թույլ կտա միջոցներ գտնել անհապաղ վիրահատության համար: Ինքը` Արփինեն շատ լավատես է իր բնույթով: 

Սակայն երբեք չենք կարող վստահ լինել այն  բանում, թե իրականում ինչ հոգեվիճակներ է ապրում անձը`իմանալով իր նմանատիպ բարդ հիվանդության մասին: Լավատեսությունը, որպես անձի որակ, շատ է օգնում Արփինեին` պայքարելու և չհանձնվելու համար, սակայն դրամական միջոցները ևս խիստ հարկավոր են`  աջակցելու նրա ընտանիքին` վիրահատությունն իրականացնելու նպատակով:

Հ.Գ. Հարգելի ընթերցող, եթե յուրաքանչյուր մարդ, ով կարդա այս հոդվածը կամ այցելի

Արփինեի համար ստեղծված կայքը (arpine.do.am) և տարածի այն որևէ տեղ համացանցում, դրանով իսկ մեծ օգնություն ցուցաբերած կլինի:  Լինում են դեպքեր, երբ նույնիսկ թանկարժեք դեղամիջոցները և վիրահատությունները ի զորու չեն փրկել մարդու կյանքը: Սակայն այս դեպքում դրանք իրոք կարող են փրկել նրա կյանքը, չթողնել, որ ոսկրային հյուսվածքներն առավել ախտահարվեն, առանց այն էլ հիվանդությունը պրոգրեսիվող բնույթ ունի դեղամիջոցները չընդունելու դեպքում: 

Մենք հավատում ենք, որ Արփինեն կապաքինվի և մեծ հույս ունենք, որ Դուք նույնպես կօգնեք նրան ԱՊՐԵԼ:

 

Այլ մանրամասներ: 

ԱՅՑԵԼԵՔ www.arpine.do.am ԿԱՅՔԸ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՆՐԱՆ ՕԳՆԵԼ ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ,ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՆՐԱՆ ԱՆԳԱՄ ԱՅՍ ՆՅՈՒԹԸ ՏԱՐԱԾԵԼՈՎ 

Sevak Mirabyan's picture

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԵԿԵՔ ՕԳՆԵՆՔ ԱՐՓԻՆԵԻՆ

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...