«Թղթակցություններ

Օլիգարխիայի «հոգեհանգիստը»

Ոլորտ:

Կիրակի, Ապրիլ 22, 2012 - 11:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Ապրիլի 22-ին Մաշտոցի այգում մի խումբ ակտիվիստներ կազմակերպել էին ենթադրյալ հուղարկավորության արարողություն, որի ժամանակ ննջեցյալի դերում պլաստմասե խրթվիլակն էր:Այն, ըստ կազմակերպիչների, օլիգարխիա երևույթի կրողն էր:

Արարողությունը սկսվեց Մաշտոցի այգում, որտեղ ելույթ ունեցան կազմակերպիչները: «Երկու օր առաջկյանքիցվաղաժամհեռացավձեռնարկատեր, ԱԺպատգամավոր, պատվավորհայՕլիկԳարխյանը: Նրա դին հայտնաբերվեց էլիտար մոթելներից մեկի զուգարանում: Նախագահի նստավայրում նիստ գումարվեց, որտեղ քննարկվեց նշված պետքարանը Օլիկ Գարխյանի անունով կոչելու հարցը: Առաջարկն ընդունվեց, ավելին` պետքարանի դռան վերևում ոսկե տառերով գրվելու է օլիգարխիազգանունը: Հանգուցյալի դին ամփոփվելու է Մաշտոցի այգում, սիրտը կտեղափոխվի Ջերմուկ, թոքերը` Թեղուտի անտառներ»,- ասաց Գոռն իր ելույթում:

            Մտացածին Օլիկ Գարխյանը օլիգարխիայի կրողն էր:

 «Հայսատանի ինքնորոշված քաղաքացիները հողին են հանձնում օլիգարխիան` դրա հետ վերացնելով նաև տգիտությունն ու անօրենությունը: Այսուհետ Հայաստանում տիրելու է միայն օրենքը. դրա համար մենք մինչև վերջ պայքարելու ենք»,- նշում է անգլերենի դասախոս Խաչատրյան Անուշը:

            Ինչ-ինչ, բայց հայերս սիրում ենք սգո արարողությունները հավուր պատշաճի կազմակերպել: Շոու-հուղարկավորության մասնակիցները ջահերով երթ կատարեցին Երևանի փողոցներով: Նրանց ձեռքին կային պաստառներ` նման գրառումներով. “Օլիգարխիան մեռավ, որ գիրքն ապրի”, “Ինքնորոշված քաղաքացին թաղում է օլիգարխիան”... Թափորի առջևից տանում էին Օլիկ Գարխիանի նկարը և ծաղիկները: Օլիկը կամ ավելի ճիշտ նրա աճյունը հնարավարություն ունեցավ վերջին անգամ պտտվել “էկոլոգիապես մաքուր” Մաշտոցի պուրակում, որը նա այդքան “սիրում էր”, վերջին անգամ «զբոսնեց» Հյուսիսային պողոտայով, եղավ Հանրապետության Հրապարակում, հրաժեշտ տվեց կառավարության շենքին, բայց, ինչպես նշեցին հավաքվածները, այսօր նա առաջին անգամ անցավ կանաչ լույսի տակով. “Օրենքով թաղենք անօրենին”,- բացականչում էին մասնակիցները: Անցորդներից շատերն էին զարմացած հետևում երթի ընթացքին: Որպեսզի նրանք ավելի լավ պատկերացնեին միջոցառման էությունը, նրանց արարողության մանրսմաներն ու իմաստը բովանդակող թռուցիկներ էին բաժանվում:             «Մեր նպատակն է մարդկանց հասցնել այն գիտակցությունը, որ քրեաօլիգարխիկ համակարգը չարիք է յուրաքանչյուր պետության, ազգի զարգացման համար: Նման սիմվոլիկ ակցիայի նպատակն է իրենց սահմանափակ ինքնաբավության և կաղապարների մեջ ապրող մարդկանց ցույց տալ իրական պատկերը: Մենք թաղում ենք անօրինականությունը, կոռուպցիան և բոլոր վատ երևույթները»,- նշեց բանասեր, հայագետ, կինոգետ Արծվիկ Բախչինյանը:

  Այլևս երբեք նա չի կարողանա չվճարված հարկերով բարեգործություն անել: Այլևս երբեք մենք չենք տեսնի նրա անպատժելիությունը,- լսվում էր երթի շարքերից:

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...