Ֆեյսբուքում "Արաբկիրցիներ" էջը օրենք է խախտում, ապրիլի 29-ին հրապարակելով որոշ թեկնածուներին վերաբերող վարկանիշային ցուցակ:
Զարմանալին այն է, որ ընտրել են միայն 3 թեկնածուներ:
Ես չգիտեմ ովքեր են համակարգում այս էջը, բայց նման հրապարակումը օրենքի խախտում է:
"Նախընտրական քարոզչության վերջին 7 օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների եւ կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը" , - ասում է Ընտրական օրենսգիրքը (հոդված 22):