ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

30-ը նոյեմբերի, 2011 թ.

Սույն փաստաթուղթը հանդիսանում է հեղինակային իրավունքների վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ` «Համաձայնագիր») Ձեր և «My News», ի միջև, որը պարունակում է Կայքից օգտվելու պարտադիր պայմաններ և պարտավորություններ:

1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրում օգտագործված ներքոգրյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.

«My News», «Մենք», «Մեր» կամ «Մեզ»` «Հանրային Լրագրության Ակումբ» հասարակական կազմակերպություն,

«Կայք»` www.mynews.am ինտերնետային կայքը,

«Օգտագործող», «Դուք», «Ձեր», «Ձեզ», «Ձեզանից»` Կայքից օգտվողները,

«Ստեղծագործություն»`սույն Կայքում տեղադրված հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող  գրականության, գիտության և արվեստի բնագավառներում Հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի որևէ յուրօրինակ արդյունք (ներառյալ` Ածանցյալ Ստեղծագործություն)` արտահայտված գրավոր կամ այլ ձևով (այդ թվում` տեքստեր, լուսանկերներ և (կամ) պատկերներ), ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող (այդ թվում` էլեկտրոնային) որևէ կրիչի վրա, անկախ Ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից և ստեղծման նպատակից:

«Ածանցյալ Ստեղծագործություն»՝ ինքնուրույն ստեղծագործություն, որի հիմքում ընկած է Ստեղծագործությունը կամ այնպիսի նախօրոք գոյություն ունեցող ստեղծագործություն, ինչպիսիք են, օրինակ, թարգմանությունը, հարմարեցումը (ադապտացիան, սինխրոնիզացիան և այլն), վերափոխումը, վերամշակումը, վերադաշնակեցումը, նկարազարդումը, բեմականացումը, տեսալսողական և այլ տեսակի ստեղծագործությունների վերափոխումները, որոնք հանդիսանում են հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք` արտահայտված գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող (այդ թվում էլեկտրոնային) որևէ կրիչի վրա, անկախ նման Ածանցյալ Ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից և ստեղծման նպատակից:

«Հանրության Սեփականություն հանդիսացող Ստեղծագործություններ»` Ստեղծագործություններ, որոնց նկատմամբ լրացել է Հեղինակի օրենքով նախատեսված գույքային (ֆինանսական, տնտեսական) իրավունքների գործողության ժամկետը:

«Հեղինակ»` ֆիզիկական անձ, որը ստեղծել է Ստեղծագործությունը:

«Իրավատեր»` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, որը տնօրինում է Ստեղծագործության Հեղինակի բոլոր գույքային (ֆինանսական, տնտեսական) իրավունքները կամ դրանց որևէ մասը, ներառյալ Ստեղծագործության կամ դրա որևէ մասի վերարտադրման, տարածման, վարձույթով տալու, փոխատվության, թարգմանության, վերափոխման (վերամշակման, վերադաշնակեցման, նկարազարդման, հարմարեցման, և այլ ձևերով վերափոխման), հանրությանը հաղորդման, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման իրավունքնները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին չհակասող բոլոր այլ ձևերով ու եղանակներով օգտագործման իրավունքները:

«Ստեղծագործության Անթույլատրելի Օգտագործում»` որևէ Ստեղծագործության կամ դրա որևէ մասի օգտագործում «Հեղինակային Իրավունք» բաժնում չնախատեսված որևէ այլ ձևով կամ եղանակով:

«Ստեղծագործության Ազատ Օգտագործում»` առանց Հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն Հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ Հեղինակի օրինական շահերը:

«Անձ», «Անձինք» կամ «Անձանց»` ֆիզիկական կամ իրավաբանական անձ (անձինք):

«Համագործակցող Իրավաբանական Անձ և (կամ) Անհատ»` «My News» -ի հետ համագործակցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ (անձինք):

«Երրորդ Անձ», «Երրորդ Անձինք» կամ «Երրորդ Անձանց»` «My News»-ից, Ձեզանից կամ Օգտագործողներից բացի որևէ այլ Անձ:

«Լիցենզիա»` Ստեղծագործության կամ դրա որևէ մասի (այդ թվում վերջիններիս օգտագործման արդյունքում ստեղծված Ածանցյալ Ստեղծագործությունը) ողջ աշխարհում անհատույց և անժամկետ Օգտագործելու ոչ բացառիկ իրավունք:

«Ստեղծագործության կամ դրա որևէ մասի Օգտագործում»`  Ստեղծագործության կամ դրա որևէ մասի վերարտադրում, թարգմանություն, վերափոխում (վերամշակում, վերադաշնակեցում, նկարազարդում, հարմարեցում, և այլ ձևերով վերափոխում), համացանցով և լրատվության բոլոր հնարավոր միջոցներով տարածում, հանրությանը հաղորդում, հրապարակային կատարում և ցուցադրում, հեռարձակում, վերահեռարձակում, ինչպես նաև որևէ այլ տեսակի Ածանցյալ Ստեղծագործության ստեղծում:

2. Իրավունքներ և պարտավորություններ
2.1.     Եթե Դուք հանդիսանում եք Կայքում Ձեր կողմից մուտքագրված կամ տեղադրված Ստեղծագործության Հեղինակ և (կամ) Իրավատեր, ապա Դուք համաձայնվում եք «My News»-ին, MyNews -ի հետ Համագործակցող Իրավաբանական Անձանց, Անհատներին և երրորդ անձանց տրամադրել անհատույց և անժամկետ լիցենզիա (այսուհետ` «Լիցենզիա»), որը վերջիններիս իրավունք է վերապահում Օգտագործել Ստեղծագործությունը կամ դրա որևէ մասը` այդ Ստեղծագործությունը «My News»-ի կայքում մուտքագրելու կամ տեղադրելու պահից:
2.2.     «My News»-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից տրամադրված Ստեղծագործության կամ դրա որևէ մասի Օգտագործման արդյունքում (հետևանքով, պատճառով) որևէ երրորդ անձին հասցված վնասի համար:
2.3.     Ձեր կողմից տրամադրված Ստեղծագործության կամ դրա որևէ մասի Օգտագործման արդյունքում (հետևանքով, պատճառով) որևէ երրորդ անձի հասցված որևէ վնասի համար միակ պատասխանատուն Դուք եք և Դուք պարտավորվում եք «My News»-ին, Համագործակցող Իրավաբանական Անձանց և (կամ) Անհատներին, ինչպես նաև Օգտագործողներին պաշտպանել, եթե վերջիններիս նկատմամբ ներկայացվի որևէ պահանջ, և հատուցել վերջիններիս հասցված (պատճառված) վնասները:
2.4.     Դուք համաձայնվում եք Կայքում չտեղադրել որևէ Ստեղծագործություն, որի Հեղինակ կամ Իրավատեր չեք հանդիսանում և (կամ) որի նկատմամբ որևէ այլ համապատասխան իրավունքներ չունեք:
2.5.     «My News»-ն իրավունք ունի փոփոխել և (կամ) լրացնել սույն Համաձայնագրի դրույթները, որի մասին Ձեզ կծանուցի` թարմացված տարբերակը Կայքում տեղադրելու կամ Ձեր կողմից «My News»-ին տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցներով:
2.6.     «My News»-ն իրավունք ունի Ձեզ այդ մասին ծանուցելով, կասեցնել, դադարեցնել կամ այլ կերպ արգելել Ձեր մուտքը Կայք կամ արգելել օգտվել Կայքից, եթե Դուք խախտել կամ խախտում եք սույն Համաձայնագրի որևէ դրույթ, կամ եթե «My News»-ն ունի արդարացված կասկածներ, որ Դուք խախտել կամ խախտում եք Համաձայնագրի որևէ դրույթ:
2.7.     «My News»-ն իրավունք ունի նաև Կայքից հանել այն Ստեղծագործությունները, որոնք.
2.7.1.    տեղադրվել են կամ կան կասկածներ, որ տեղադրվել են առանց պատշաճ թույլտվության կամ առանց Իրավատերերի թույլտվության,
2.7.2.    խախտում են կամ կան կասկածներ, որ խախտում են Երրորդ Անձանց իրավունքները:

3.    Հավաստիացումներ և երաշխավորումներ
3.1.    Սույնով Դուք հավաստիացնում և երաշխավորում եք, որ.
3.1.1.    լիովին հասկացել և ընդունում եք Համաձայնագրի բոլոր դրույթները,
3.1.2.    Կայքից օգտվելու եք բացառապես սույնով սահմանված կարգով և պայմաններով,
3.1.3.    հանդիսանում եք Կայքում Ձեր կողմից տեղադրման ենթակա (մուտքագրված) Ստեղծագործության Հեղինակ, Իրավատեր կամ ունեք այդ Ստեղծագործության նկատմամբ համապատասխան բոլոր իրավունքներն ու թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են 1) Ստեղծագործությունը Կայքում տեղադրելու, ինչպես նաև 2) «My News»-ին, Համագործակցող Իրավաբանական Անձանց և Անհատներին, և Օգտագործողներին` Ստեղծագործության կամ դրա որևէ մասի նկատմամբ Լիցենզիա տրամադրելու համար,
3.1.4.    որևէ դեպքում Ձեր անունով (Ձեր անվան տակ, Ձեր անվամբ կամ Ձեր անվան նշումով) Կայքում չեք տեղադրելու կամ մուտքագրելու որևէ Ստեղծագործություն, որը պատկանում է որևէ այլ Հեղինակի կամ Իրավատիրոջ,
3.1.5.    Ձեր կողմից տեղադրված, մուտքագրված Ստեղծագործության իրական Հեղինակի կամ Իրավատիրոջ անունը չեք թաքցնելու, եթե այդպիսն առկա է,
3.1.6.    զերծ եք մնալու այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել «My News»-ի, Ստեղծագործությունների Հեղինակների և (կամ) Իրավատերերի իրավունքները,
3.1.7.    զերծ եք մնալու գրագողությունից և (կամ) հեղինակության յուրացումից, քանզի նման արարքների համար հնարավոր է ենթարկվել նաև քրեական պատասխանատվության,
3.1.8.    Դուք հասկանում և ընդունում եք, որ որոշ Ստեղծագործությունների Հեղինակներ և (կամ) Իրավատերեր կարող են հանել իրենց Ստեղծագործությունները «My News»-ի Կայքից, որի արդյունքում Կայքում, նման Ստեղծագործությունը կարող է դառնալ անհասանելի,
3.1.9.    Դուք հասկանում և ընդունում եք, որ «My News»-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ստեղծագործությունների բովանդակության (դրանց ճշմարտացիության, հավաստիության, ամբողջականության, սխալների, որևէ տեսակի կամ ձևի թերությունների, անճշտությունների) համար,
3.1.10.    Դուք հասկանում և ընդունում եք, որ «My News», -ը որևէ հավաստիացումներ և երաշխավորումներ չի տրամադրում,
3.1.11.    նախքան Կայքում որևէ այլ Հեղինակների կամ Իրավատերերի Ստեղծագործություններն օգտագործելը, Դուք պետք է նախապես ստանաք վերջիններիս գրավոր թույլտվությունը` բացառությամբ Ստեղծագործության Ազատ Օգտագործման հնարավորության դեպքերի,
3.1.12.    չեք օգտագործելու որևէ Ստեղծագործություն որևէ անթույլատրելի ձևով և (կամ) եղանակով:

4. Համաձայնագրի խախտումը
Ձեր կողմից Համաձայնագրի Խախտում է համարվում հետևյալ դեպքերից որևէ մեկը, որի առաջացման դեպքում «My News»--ն իրավունք ունի վաղաժամկետ լուծել Համաձայնագիրը.
4.1.     Դուք չեք կատարում (կատարել) կամ խախտում (խախտել) եք սույն Համաձայնագրով սահմանված Ձեր որևէ պարտավորություն, հավաստիացում կամ երաշխավորում:
4.2.     Կայքում տեղադրել եք այնպիսի տեղեկատվություն, որը կարող է որևէ կերպ վնասել «My News»-ին, Հեղինակներին կամ Իրավատերերին, վերջիններիս պատիվն ու բարի համբավը կամ վնաս է հասցրել «My News»-ի, Հեղինակների կամ Իրավատերերի շահերին:
4.3.     Առանց Ստեղծագործության Հեղինակի կամ Իրավատիրոջ թույլտվության, օգտագործել եք Ստեղծագործությունը կամ դրա որևէ մասը` անթույլատրելի (անօրինական) եղանակով:

5. Վեճերի լուծումը
5.1.     Եթե Կողմերն այլ գրավոր համաձայնություն չկնքեն, ապա սույն Համաձայնագրի կապակցությամբ, դրանից ծագող կամ դրա պատճառով և (կամ) հետևանքով (ուղղակի կամ անուղղակի) Կողմերի միջև առաջացած որևէ վեճ և (կամ) տարաձայնություն պետք է լուծվի հետևյալ հերթականությամբ.
5.1.1.    Բանակցություններ: Որևէ Վեճ պետք է լուծվի բանակցությունների միջոցով` եռամսյա կամ, Կողմերի լրացուցիչ գրավոր համաձայնությամբ, այլ ժամկետներում: Որևէ Վեճի լուծման դեպքում կնքվում է գրավոր համաձայնագիր, որը պետք է հաստատվի Կողմերի ստորագրություններով:
5.1.2.    Միջնորդություն: Որևէ Վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, պետք է լուծվի Կողմերի համաձայնությամբ ընտրված միանձնյա հաշտարար միջնորդի կամ յուրաքանչյուր Կողմին ներկայացնող առանձին հաշտարար միջնորդների կողմից` եռամսյա կամ, Կողմերի լրացուցիչ գրավոր համաձայնությամբ, այլ ժամկետներում: Որևէ Վեճի լուծման դեպքում կնքվում է գրավոր համաձայնագիր, որը պետք է հաստատվի Կողմերի ստորագրություններով:
5.1.3.    Առևտրային արբիտրաժ: Որևէ Վեճ, որը չի լուծվել հաշտարար միջնորդի կամ միջնորդների կողմից, պետք է լուծվի միանձնյա կամ երեք արբիտրների կազմով ստեղծած արբիտրաժային տրիբունալի կողմից, ՀՀ առևտրային տրիբունալի մասին օրենքով և Կողմերի համաձայնությամբ Տրիբունալի կողմից սահմանված կարգով (կանոնակարգով): Տրիբունալը գործը պետք է քննի Երևան քաղաքում` հայերեն լեզվով կամ բոլոր կողմերի գրավոր համաձայնությամբ այլ վայրում և (կամ) այլ լեզուներով: Արբիտրաժի վճռում որևէ գնանշում պետք է կատարվի ՀՀ դրամով կամ Կողմերի գրավոր համաձայնությամբ` արտարժույթով: Տրիբունալի վճիռը վերջնական է Կողմերի համար և պարտադիր կատարման ենթակա:
5.1.4.    ՀՀ դատարան: Տրիբունալի վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ-ում իրավասություն ունեցող համապատասխան դատարան` ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
5.2.     Անկախ վերոգրյալից, «My News»-ն իրավունք ունի, վեճի կամ որևէ այլ տարաձայնության դեպքում և դրա որևէ փուլում, ուղղակիորեն դիմել դատարան և նման վեճը (տարաձայնությունը) լուծել դատական կարգով:

6. Եզրափակիչ դրույթներ
6.1.     Քանզի «My News»-ը չի կարող լիարժեք վերահսկողություն իրականացնել Կայքի բովանդակության նկատմամբ և պարզել բոլոր Ստեղծագործությունների իրական և (կամ) պատշաճ Հեղինակներին կամ Իրավատերերին, խնդրում ենք «My News» -ին տեղեկացնել.
6.1.1.    Ձեր բոլոր այն Ստեղծագործությունների մասին, որոնք հայտնաբերել եք Կայքում և որոնց համար Կայքում տեղադրելու թույլտվություն չեք տվել,
6.1.2.    եթե Կայքում հայտնաբերել եք Ստեղծագործություններ, որոնց նկատմամբ իրավունքները, Ձեր կարծիքով, պատկանում են այնպիսի անձանց, որոնք չեն թույլատրել այդ Ստեղծագործությունները տեղադրել Կայքում,
6.1.3.    եթե, Ձեր կարծիքով, Կայքում առկա որևէ Ստեղծագործություն խախտում է կամ կարող է խախտել Ձեր, որևէ Հեղինակի, Իրավատիրոջ կամ երրորդ անձի իրավունք:
6.2.     Պատասխանատվություն հեղինակային իրավունքների խախտման համար: Հեղինակային իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն (ներառյալ քրեական)` օրենքով սահմանված կարգով:
6.3.     Կիրառելի և ղեկավարող օրենսդրությունը, Համաձայնագրի կնքման վայրը: Սույն Կայքը պատրաստվել է և սույն Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Համաձայնագիրը համարվում է կնքված Հայաստանի Հանրապետությունում: Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ և պետք է մեկնաբանվի հիմք ընդունելով սույն Համաձայնագրի և «My News»-ի գործունեության նպատակները:
6.4.     Համաձայնագրի դրույթների անվավերությունը և (կամ) անգործադրելիությունը: Եթե սույն Համաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ ճանաչվում է անվավեր կամ դառնում է անգործադրելի, ապա այն պետք է վերանայվի Համաձայնագրի և «My News»-ի գործունեության նպատակների և կիրառելի օրենքների սահմաններում` Կողմերի մտադրությունը բոլոր հնարավոր ձևերով վերականգնելու և իրականացնելու նպատակով: Համաձայնագրի որևէ դրույթի անվավերությունը կամ անգործադրելիությունը չպետք է ազդի Համաձայնագրի որևէ այլ դրույթի վավերականության կամ գործադրելիության վրա: Կողմերը հավաստիացնում են, որ չեն շահարկի Համաձայնագրի կամ դրա որևէ դրույթի անվավերությունը և (կամ) անգործադրելիությունն իրենց պարտավորություններից խուսափելու համար:

7. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
7.1.    Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ձեր կողմից կայք մուտ գործելուց, եւ Կայքում որևէ Ստեղծագործություն մուտքագրելու (տեղադրելու) և (կամ) Կայքում առկա որևէ Ստեղծագործության (կամ դրա որևէ մի մասի) օգտագործման, Կայքում առկա որեւէ Ստեղծագործության վերաբերյալ մեկնաբանություն, գրավոր նյութ,  կամ ֆոտո-տեսանյութ, տեղադրելու պահից:

ԵԹԵ, ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌՈՎ, ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՐԵՎԷ ԴՐՈՒՅԹԻ ՀԵՏ, ԱՊԱ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՅՔՈՒՄ ՉՏԵՂԱԴՐԵԼ (ՉՄՈՒՏՔԱԳՐԵԼ) ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՈՐԵՎԷ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԴՐԱ ՈՐԵՎԷ ՄԻ ՄԱՍ, ԿԱՅՔՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ, ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՉՕԳՏՎԵԼ ԿԱՅՔԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: