Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ՝ «My News»-ը:

«My News»-ը քաղաքացիական, հանրային թղթակիցների եւ հիմնական լրատվամիջոցների կամ մասնագիտացված լրատվական կայքերում աշխատող պրոֆեսիոնալ լրագրողների համար ստեղծված հարթակ է, որտեղ կարելի է թղթակցել եւ համագործակցել միմյանց հետ:

Ի՞նչ կարող եմ անել «My News»-ում:

Կարող ես Թղթակցել. տեղադրել ականատեսի վկայություններ, ներբեռնել հասարակական կարեւորություն ունեցող կամ պարզապես հետաքրքիր նյութեր, ռեպորտաժներ, պատմություններ, տեսա, ֆոտո նյութեր, բլոգային գրառումներ:

Ի՞նչ կարող եմ ստանալ «My News»-ից:

Այս կայքում դու կարող ես քայլ առ քայլ, քո թղթակցությունների շնորհիվ կառուցել քո հեղինակությունը՝ Միավորների, Պարգեւների կուտակման  եւ «Պաշտոններ» ստանալու միջոցով: Ակտիվ թղթակիցների անունները հրապարակվում են Առաջատարների ցանկում:

Ինչպե՞ս թղթակցել:

Նախ՝դու պետք է գրանցված լինես կայքում: Գրանցվելու համար պետք է սեղմես գրանցվել կոճակը, այնուհետև բացված պատուհանում նշես մուտքանուն, էլ. հասցե, կրկնես էլ. հասցեն, քո անուն, ազգանունը և վերջում սեղմես գրանցվել կոճակը: Կայքի ադմինիստրատորը կհաստատի քո գրանցումը, և արդեն կարող ես մուտք գործել և թղթակցել:

Կայք մուտք գործելուց հետո սեղմիր Թղթակցիր կոճակը, որը հնարավորություն կտա քեզ ընտրել թղթակցության ֆորմատը. ֆոտոպատմություն,  տեսապատմություն, նոթագրություն: Թղթակցություն տեղադրելիս դու պարտադիր պետք է լրացնես մի քանի դաշտ՝պատասխանելով թղթակցության համար կարեւոր Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ հարցերին եւ ընտրելով տեղադրվող նյութի բաժինը:

Եթե ես նկատել եմ անպարկեշտ բովանդակությամբ նյութ:

Սեղմիր Flag կոճակը եւ կայքի ադմինիստրատորը ծանուցում կստանա: Դու կարող ես նաեւ գրել կայքի ադմինիստրատորին մեր Կապ էջի միջոցով:

«My News»-ն ունի՞ հեռախոսային հավելված

iOS համակարգի համար ստեղծված հավելված:

Android համակարգի համար ստեղծված հավելված:

Ունե՞ս այլ հարցեր:

Ուղարկիր դրանք մեր Կապ մեզ հետ  էջի միջոցով