Թղթակցություններ. ուղեցույց եւ կանոններ
Ի՞նչ նյութեր է նախընտրելի տեղադրել կայքում
Այնպիսի նյութեր, որոնք պատմում են սոցիալական, հասարակական կարեւորություն եւ հետաքրքրություն ունեցող թեմաների, խնդիրների եւ երեւույթների մասին: Խորհուրդ չի տրվում տեղադրել երեխաներ պատկերող նյութեր, առանց այդ երեխաների ծնողների համաձայնության: Խորհուրդ չի տրվում տեղադրել նյութեր, որոնցում երեխաները կիսամերկ են, առանց ծնողների: Խորհուրդ չի տրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք զուրկ են հասարակական կարեւորություն ունեցող բովանդակությունից: Եթե
Ինչպե՞ս տեղադրել տեքստ
Խորհուրդ չի տրում տեքստային նյութերը կայքում տեղադրել Word փաստաթղթից կրկնապատկելու օգնությամբ: Word - ից նյութեր կայքում տեղադրելու համար օգտագործեք Նոթփադ ծրագիրը, տեղափոխեք տեքստը Նոթփադ, այնուհետեւ` կայքի համապատասխան բաժին: Նախընտրելի է տեքստը հավաքել անմիջապես կայքի համապատասխան բաժնում:
Ի՞նչ լեզվով գրել
Կայքի լեզուն հայերենն է:Խնդրում ենք այստեղ տեղադրել միայն հայերեն լեզվով նյութեր: Եթե նյութերում կան օտար լեզվով հատվածներ, խնդրում ենք տրամադրել դրա համառոտ հայերեն նկարագրությունը: Բացառապես օտար լեզվով տեղադրված նյութերը կհեռացվեն կայքից առանց նախազգուշացման:
Լուսանկարներ եւ տեսագրություններ
Մտածեք, ձեր մայրը, հայրը,ամուսինը կամ եղբայրն ու քույրը կուզենայի՞ն տեսնել դրանք:
Համոզվե՜ք, որ ձեր լուսանկարները եւ տեսագրություններն առանձնանում են իրենց որակով, օրիգինալ բովանդակությամբ եւ իմաստալից են:
Համոզվե՜ք, որ ապահովել եք լավ լուսավորություն կամ, որ արվող տեսագրությունները իրականում ինչ-որ հետաքրքիր բովանդակություն ունեն:
Անորակ տեսագրությունները կամ լուսանկարները արժեքավոր են, եթե դրանք արվել են առանձնահատուկ իրավիճակներում եւ ունեն իմաստալից բովանդակություն:
Ներբեռնե՜ք միմիայն ձեր կողմից արված լուսանկարները եւ տեսագրությունները:
Մի՜ տեղադրեք այլ մարդկանց կողմից պատրաստված նյութեր: Դրանք մեր կայքի ադմինիստրացիայի կողմից կհեռացվեն` համապատասխան տեղեկություն ստանալուց, հայտնաբերելուց հետո:
Երեք անգամ մեր Օգտագործման կանոնները խախտելուց հետո հետո կհեռացվեք մեր կայքից:
Պարկե՜շտ եղեք: Ոչ բոլորն են ցանկանում տեսնել ձեզ կամ ուրիշներին մերկ վիճակում, այնպես որ` ոչ մի լուսանկար, որտեղ մերկ մարդիկ են պատկերված:
Զգուշացեք ատելություն արտահայտող, անցանկալի (spam) եւ անհարկի լուսանկարներից:
Որեւէ նյութ տեղադրելիս, ինքներդ ձեզ հարցրե՜ք. արդյոք այդ նյութը ցույց կտայի՞ք ձեր մորը, հորը, ամուսնուն, կամ եղբորն ու քրոջը: Եթե ոչ՝ ապա այդ նյութը «My News»--ում տեղ չունի:
Հայտնե՜ք: Եթե տեսնում եք մի նյութ, որը վիրավորական է կամ անպարկեշտ ու մեր կայքի կանոններին հակասող բովանդակություն է ներառում, կարող եք տեղյակ պահել «My News»--ին` սեղմելով "Flag" (դրոշակավորում) կոճակը, որը կգտնեք յուրաքանչյուր նյութի ներքո:
Հարգե՜ք մարդկանց անձնական կյանքը: Մի՜ լուսանկարեք կամ մի՜ տեսաձայնագրեք հեռախոսահամարներ, հասցեներ կամ ինքնությունը հաստատող այլ տեղեկություններ: Եթե ինչ-որ մեկը չի ուզում երեւալ լուսանկարում կամ տեսաձայնագրությունում, ապա մի՛ տեղադրեք այն:
Զգույշ եղե՜ք: Մի՜ գրեք կամ մի՜ լուսանկարեք մեքենա վարելու կամ ինչ-որ բան անելու ընթացքում, որը կարող է վթարի պատճառ դառնալ կամ վնասել մյուսներին:
Համագործակցե՜ք եւ զվարճացե՜ք: «My News»-ը հանրային թղթակիցների եւ լրագրողների, ինչպես նաեւ ձեր կողմից ստեղծվող լուրերի սոցիալական ցանց ու համայնք է, եւ դուք դրա մեծ մասնիկն եք կազմում: Լուսանկարե՜ք, տեսաձայնագրե՜ք, գրեք եւ համագործակցե՜ք:
Ինչպե՞ս գրել նոթեր համացանցի համար, ինչպե՞ս լինել լավ լրագրող, ինչպե՞ս ավելի լավ լուսանկարել ու նկարահանել: Այս ամենի մասին մենք կպատրաստենք ուսուցողական նյութեր, որոնցից օգտվելու համար կարող եք այցելել Օգնական էջ:




