Ցնդող կնիքների թանաք Նորքի զանգվածում
Ցնդող կնիքների թանաք Նորքի զանգվածում
Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2/25 ընտրատեղամասում նկատվել է, որ անձնագրերում դրված կնիքների թանակը ժամանակի ընթացքում ցնդում են: Առաջինն այդ հարցը բարձրացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ, ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Էմմա Սիրականյանը: Այդ խնդրի վերաբերյալ ահազանգել են տեղամասի հանձնաժողովի նախագահ Վալերի Խաչատրյանին: Կնիքների թանակը փոխվեց, սակայն այդ ընտրատեղամասում արդեն 120 ընտրող քվեարկել էր: Բոլոր կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք, հանձնաժողովի անդամները ստորագրեցին այդ խնդրի վերաբերյալ կազմված արձանագրության տակ, բացի հանձնաժողովի նախագահից: Վերջինս MyNews.am-ին ասաց, որ ինքն իր անձնագրի կնիքի հիման վրա է զանգահարել ԸԸՀ: Նշենք, որ 2/25-ի հանձնաժողովի նախագահն իր անձնագրի կնիքը ստուգեց այն բանից հետո, երբ ԲՀԿ ներկայացուցիչը բարձրացրեց այդ հարցը;
ԿՀԸ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը ուղիղ հեռուստաեթերում հավաստիացրեց, որ խնդիրը տեխնիկական է եղել և արդեն կարգավորվել է:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





