«Թղթակցություններ

Ի՞նչ ջուր են խմում արմավիրցիները

Ոլորտ:

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 5, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

21-րդ դարում Արմավիրի մարզի բնակիչները ծարավ չմնալու համար խմելու ջուրը գնում են տարաներով և տանում տուն:

Արմավիր քաղաքում և մարզի մի շարք համայնքներում բնակարաններում և տներում բնակիչներն ունեն հոսող ջուր, որը որակված է որպես նորմային համապատասխանող խմելու ջուր:

Սակայն Արմավիր քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը և համայնքների բոլոր բնակիչները գնում և խմում են Թալինի ջուրը, որը բերվում և վաճառվում է մեքենաներով:

Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչներից տիկին Սեդան, Լարիսան, Անահիտը, Վիկտորիան փաստեցին, որ քաղաքում գրեթե բոլորը խմելու ջուրը գնում են: 58-ամյաՍեդան բողոքեց, որ ջուրն ունի տհաճ հոտ, երբեմն ջրի հետ գալիս են ժանգ և միջատներ:

«Օրեկան համարյա 500-1000 դրամ տալիս, խմելու ջուր ենք առնում, որովհետև մենք շատվոր ենք, իսկ ամռանը ջուր շատ է օգտագործվում, մեր բնակարաններում հոսող ջուրը միայն տնտեսական կիրառման համար է պիտանի»,- նշում է Նալբանդյան փողոցի բնակչուհի Սեդան:

Նրա հետ համաձայն էին նաև մյուս բնակիչները: Շուրջ 15 բնակիչների հետ զրույցի արդյունքում պարզվեց, որ նրանցից ոչ ոք բնակարաններում հոսող ջուրը խմելու նպատակով չեն օգտագործում: Բնակիչները հավաստիացրեցին, որ գրեթե բոլորը խմելու ջուրը գնում են, միայն նրանք, ովքեր «ուրիշ ճար չունեն» և չեն կարող վճարել և' հոսող ջրի, և' մեքենաներով վաճառվող ջրի համար, խմում են այդ ջուրը:

Բնակիչների պատասխաններից պարզվեց նաեւ, որ խմելու ջրի համար նրանք ամսեկան միջինում վճարում են 6000-7000 դրամ, իսկ բնակարանում հոսող ջրի համար` մոտ 3000 դրամ:

Արմավիրի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության փոխանցմամբ, Արմավիրին խմելու ջուր մատակարարում է «Նոր ակունք» ընկերությունը: Իսկ խմելու ջրի լաբորատոր ստուգումները կատարում է մարզային տեսչությունը, որի տնօրեն ՀասմիկՀարությունյանն ասաց, որ «Նոր ակունք» ընկերության մատակարարած ջուրը որոշակի պարբերականությամբ ենթարկվում է լաբորատոր ստուգմումների: Ստուգումները ցույց են տալիս, որ այն համապատասխանում է նորմային, պիտանի է խմելու համար:

Իսկ, թե ինչո՞ւ բնակիչներն այն չեն խմում. այս հարցին ոչ ոք հստակ պատասխան չտվեց:

«Նոր ակունք» ընկերությունն Արմավիրում գործում է 2002 թվականից: Այսօր այն սպասարկում է մարզի 12 համայնքների` 2 քաղաք և 10 գյուղ: «Նոր ակունք» ընկերության տնօրեն Արտավազդ Թորոսյանը հավաստիացնում է, որ ինքը եւ իր ընտանիքի անդամները խմում են ծորակի ջուր:

Այնուամենայնիվ, պարոն Թորոսյանը մեզ հյուրասիրեց ոչ իրենց ընկերության ջրով:

 «Մարդ կա խմում է, մարդ կա չի խմում. Մտածողության խնդիր է: Մեր ջուրը համեմատական առումով որոշակի կոշտություն ունի, ինչը շատերին դուր չի գալիս»:

Նա գտնում է, որ սա ավելի շատ բնակիչների մեջտարածված խոսակցությունների հետևանք է:

Պարոն Թորոսյանը բացառում է այն հանգամանքը, որ խմելու ջուրը մշտապես ժանգոտ է և ունի տհաճ հոտ, այս երևույթները կապվածեն վթարների հետ, որոնք լինում են ժամանակ առ ժամանակ: Պարոն Թորոսյանը հիշում է, որ ժամանակին ինքն էլ մյուս բնակիչների հետ ստիպված է եղել ժամերով ջրի համար հերթ կանգնել շենքի դիմացի ծորակի մոտ, երբեմն նույնիսկ ջուրը բերում էին ավելի հեռվից, քանի որ շենքի դիմացի ծորակից ոչ միշտ էր ջուր գալիս:

Այսօր նա մեծ ձեռք բերում է համարում այն, որԱրմավիր քաղաքի բնակիչներն ունեն 24-ժամյա ջրամատակարարում: «Աշխարհի մասշտաբով շատ եզակի երկրներում են ծորակից ջուր խմում, սովորաբար օգտագործում են շշալցված ջրերը, դա նորմալ է»,- ասում է պարոն Թորոսյանը:

 Արտավազդ Թորոսյանը գտնում է, որ որևէ տեղ գրված չէ, որ ծորակից պարտադիր պետք է գա սարերի սառնորակ աղբյուրի ջուր:

Իրենց մատակարարած ջրի որակի բարձրացման համար նրանք ստիպված կլինեն լրացուցիչ ծախսեր կատարել, ինչն էլ կազդի ջրի գնի վրա:

«Մեկը սիրում է մարգարին, մեկը կարագ, մեկը ձեթ: Գիտենք, որ ձեթն ավելի օգտակար է, բայց կան մարդիկ, որվքեր կարագ են նախընտրում»,- այսպես է մեկնաբանում պարոն Թորոսյանը բնակիչների ընտրությունը:

Գյուղական համայնքներում, սակայն, այլ խնդիր էլ կա, բացի այն, որ նրանք այս «խմելաջուրը» չեն խմում, նրանք նաև չունեն ամենօրյա հոսող ջուր և ստիպված են ժամանակ առ ժամանակ ջուրը լցնել տարաներում և օգտագործել խնամքով, որովհետև, երբեմն այն կարող է ուշանալ, եւ նրանք կմնանա ան առանց ջրի:

Այնուամենայնիվ, պարոն Թորոսյանը վկայում է, որ համայնքներն ունեն բավարար ջրամատակարարում: Չնայած դրան` բնակիչները ստիպված են մոտ մեկ ու կես մետր խորությամբ փոսից դույլերով ջուր հանել և կուտակել օգտագործման համար, կամ օրեկան 40 լիտր տարողությամբ ամանները ջրով լի տուն տանել իրենց երեխաների օգնությամբ` ծարավ չմնալու համար:

Արմավիրի գյուղական համայնքներում աղջիկներն ու տղաները 10-12 տարեկանից սկսած իրենց մայրերին օգնում են այդ ահռելի զանգվածը տուն հասցնել: Եվ այսպես ամեն օր, տարիներ շարունակ:

 
Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...