Փոքր թատրոնը, փոքր քաղաքում
Փոքր թատրոնը, փոքր քաղաքում
Geolocation is 40.18423629999999, 44.51947849999999
Այսօր Աբովյան փողոցում գտնվող Փոքր թատրոնի փոքր ու մեծ դերասանները փոխել էին քաղաքի այս հատվածի տրամադրությունը, դարձնելով այն թատերական, պայմանական, գունագեղ ու ուրախ:
Մի պահ քեզ թվում էր թե հայտնվել ես Ալիսը հրաշքների աշխարհում գրքում, սյուռեալիստական մի աշխարհում, գեղանկարում ...
Ներկայացումը հատուկ անուն չուներ: Մնջախաղի լեզվով դերասանները հաղորդակցվում էին անցորդների հետ:
Փողոցային ներկայացումները թատրոնը սկսել է դեռ անցյալ տարվանից:
Նմանատիպ անակնկալներով դերասանները հանդես են գալիս տոն, կամ հանգստյան օրերին:
Այսօր այս ներկայացումը առանձնահատուկ գունագեղ եւ զվարթ էր: Երեխաները նկարվում էին, պարում. հիանալի երաժշտություն էր հնչում:
Փոքրիկ դերասանուհիներից մեկին էլ իր պապիկը հոգատարությամբ կերակրում էր ... դե` ով աշխատի` նա կուտի :):):
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք











