Պահանջում են դռնբաց դատավարություն
Պահանջում են դռնբաց դատավարություն
Geolocation is 40.1922061, 44.50444330000005
Հունիսի 12-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախագահական նստավայրի առջև կազմակերպել էր ցույց` Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ:
Դեպքին անծանոթ ընթերցողների համար ասեմ, որ Մարիամ Գևորգյանը 2009 թվականին ամուսնանալով ԴավիթԶիրոյանի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընտանեկան բռնության է ենթարկվել իր ամուսնու ևսկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից: Դաժան խոշտանգումները շարունակվել են ամուսնական 10 ամիսներիընթացքում, այնուհետև Մարիամին հաջողվել է դուրս պրծնել անգութ մարդկանց ճիրաններից:
Վերադառնալով հայրենիք Մարիամը կանանց ընտանեկան բռնության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների օգնությամբդիմել էր դատարան:
Ամուսնուն ազատազրկելուց հետո, համաներման ընթացքում ազատ էին արձակել, իսկ սկեսրոջդատավարությունը շարունակվում է առ այսօր: Մարիամը միակը չի եղել, ով տուժել է այս դաժան մարդկանցպատճառով: Զիրոյանների առաջին հարսը ևս ենթարկվել է բազմաթիվ հալածանքների: Մարիամի բարձրաձայնումիցհետո, նա ևս համարձակություն է հավաքում բողոքելու, սակայն իր հասցեին հնչած սպառնալիքների պատճառով ետ էվերցնում դիմում-բողոքը...
Հայկանուշ Միքայելյանի դատավարությունը, անհիմն պատճառներով, դռնփակ է իրականացվում, և «Ընդդեմ կանանցնկատմամբ բռնության» կոալիցիան, Մարիամի բարեկամների և հարազատների հետ, պայքարում է արդար դատավճռիհասնելու համար...
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք









