Մրցույթ.շահե'ք ֆոտոապարատ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Կանանց խնդիրները Հայաստանում» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում կանանց խնդիրների վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2012 թ. նոյեմբերի 5-ը: 

Մրցույթի հաղթողը կշահի Canon Power Shot A800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է` 

- Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):

-«Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված տեքստային (նոթագրություն), ֆոտո կամ վիդեո պատմություններ, որոնք վեր կհանեն Հայաստանում բնակվող կանանց առողջապահական, կրթական, սոցիալական և այլ խնդիրներ: 

-Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am էլ. հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից, հրապարակված տեքստի ներքո` Facebook, Twitter... նշաններից հետո գտնվող ֆայլի վրա սեղմելով: 

Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել Citizen Reporting Contest: Women’s Problems in Armenia: 

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. նոյեմբերի 5-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2012-ի նոյեմբերի 15-ին:

Մրցույթին կարող են դիմել ոչ միայն լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների հանրային կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, տեղեկատվության հավաստիությունը: 

Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը: 

Տեղեկացնենք նաև, որ տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am կայքում: 

Այլ կայքերի կողմից www.mynews.am-ից արտատպումների դեպքում հղումը www.mynews.am -ին պարտադիր է:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում ստուգել տեսանյութերի հավաստիությունը և հեռացնել դրանք, եթե բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին: 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Լուսինե Ավագյանի հետ` (+374 93) 43-40-17 հեռախոսահամարով:

«Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages