Կիրովական-Վանաձոր
Կիրովական-Վանաձոր
Geolocation is 40.8035492, 44.48853370000006
Թեև Կիրովականը խորհրադային տարիներին հայտնի էր իր քիմիական արդյունաբերությամբ, այժմ Վանաձորը հայտնի է իր կեղտոտ փողոցներով:
Կիրովականում էր Անդրկովկասի ամենախոշոր քիմիական գործարանը, որտեղ աշխարհում առաջին անգամ մշակվել ու ներդրվել է չընդատվող մեթոդով մելամինի ստացման արտադրությունը: Այստեղ սովորեցին նաև բնության գործած հրաշքները կրկնել: Արտադրվում էին թանկարժեք բյուրեղներ, կորունդի տարատեսակներ:
Կիրովականում էին գործում նաև Պոլիմերսոսինձ, Ավտոգենմաշ, Ավտոմատիկա քիմիական մանրաթելերի գործարանները և այլն:Ցավոք, այս գործարաններից աշխատում է (այն էլ մասնակի) միայն քիմգործարանը: Այստեղ այժմ գործում է միայն կորունդի արտադրամասը:
Հունիսի 29-ին Վանաձորում Բնապահպանական հանրային լրագրություն դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին ներկա էր նաև Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության ծառայության պետ Ջեռմենտ Տեր-Ստեփանյանը.
«Ուր ենք մենք գնում: Ինչ ենք անում: 80-ականներին քիմգործարանն ուներ 4965 աշխատող,իսկ հիմա` ընդամենը 200 (ըստ այլ տվյալների` 500 և ավելի): Այն խորհրդային տարիներին տալիս էր մեծ քանակությամբ կարբիդ, կարբամիտ, ամոնիակային սելիտրա, կորունդ, որոնք ունեին ընտիր որակ: Այժմ կորունդի պահանջարկ կա միայն Թաիլանդից, այն էլ շատ քիչ քանակությամբ»:
Ըստ իս` չկան բավարար մարդկային և աշխատող ռեսուրսներ, որոնք աշխատեն քիմգործարանում: Դրա հիմնական պատճառը այն է, որ չի եղել մասնագետների սերնդափոխություն, և երիտասարդները գործարանում աշխատելը համարում են ոչ հեռանկարային:
Ճիշտ է, հիմա նույն քանակությամբ արտադրություն տալը բոլորիս համար nonesense է, քանի որ վերամշակվող նյութը ներկրվում է, ինչն էլ թանկ գների պատճառ է հանդիսանում: Բայց, ինչպես փաստում են գործարանի աշխատողները, արդեն իսկ աշխատանքներ են տարվում կարբիդի արտադրամասում կարբիդ վերաթողարկելու նորագույն տեխնոլոգիաներով:
Նշեմ, որ մեզ համար կարևոր է ոչ թե բոլոր արտադրամասերի անգրագետ աշխատանքը, այլ գոնե մի արտադրամասի ճշգրիտ, առանց վնասների և կայուն աշխատանքը:
Այս գործարանների հետ մեկտեղ Կիրովականը կոչվում էր «կանաչ քաղաք,աողջարանային քաղաք»: Քաղաքը փայլում էր շրջակա միջավայրի մաքրությամբ, օդը, չնայած արտանետումներին, շատ ավելի մաքուր էր, չկար ջրերի աղտոտվածություն: Մինչդեռ հիմա Վանաձորը նման է մի աղբակույտի,որտեղ մարդիկ չգիտեն ինչպես ապրել ու գոյատևել:
Հ.Գ. Նյութում ոչ մի կերպ չեմ արդարացնում այլ քիմիական գործարանների վատ և վնասակար աշխատանքը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք







