«Մեր գյուղը» Ֆոտոպատմությունների մրցույթ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է ֆոտոպատմությունների մրցույթ` «Մեր գյուղը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտոպատմություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 5-ը: 

Մրցույթի հաղթողը կշահի Canon Power Shot A800 լուսանկարչական ապարատ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`  - Գրանցվելwww.mynews.am կայքում (եթե գրանցված չեք): -«Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտոպատմություններ կամ առանձին լուսանկար՝ համառոտ գրառումներով, կամ նկարագրությամբ, որոնք վեր կհանեն Հայաստանի գյուղական բնակավայրերում առկա խնդիրները, կպատմեն գյուղաբնակների եւ գյուղական կյանքի առօրյայի մասին: -Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am էլ. հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից, հրապարակված տեքստի ներքո` Facebook, Twitter... նշաններից հետո գտնվող ֆայլի վրա սեղմելով: Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. դեկտեմբերի 5-ն է:Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2012-ի դեկտեմբերի 15-ին: Մրցույթին կարող են դիմել ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:
 Ժյուրիի կազմում ընդգրկվելու են ֆոտոլրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու լուսանկարներում բարձրացված թեմաների հանրային կարեւորությունը, ֆոտոպատմությունների ամբողջականությունը, օրիգինալությունը, տեղեկատվության հավաստիությունը:  Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված ֆոտոպատմությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:  Տեղեկացնենք նաև, որ տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am կայքում: Այլ կայքերի կողմից www.mynews.am-ից արտատպումների դեպքում հղումը www.mynews.am -ին պարտադիր է:  Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել լուսանկարները եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին:  Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Լուսինե Ավագյանի հետ` (+374 93) 43-40-17 հեռախոսահամարով: «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages