Նա/Նե Ամենամյա լրագրողական մրցույթ. 5-րդ հոբելյան

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ: 

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: 

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2012թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ 

 Անվանակարգեր 

1.Հեռուստատեսային նյութ

2.Ռադիոնյութ

3.Տպագիր հոդված

4.Առցանց հոդված

5.Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված

6.Ֆոտոռեպորտաժ

7.Առևտրային գովազդ

Մրցանակներ

1-ին մրցանակ – Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 դրամ

2-րդ մրցանակ – Հավաստագիր և 150.000 դրամ

3-րդ մրցանակ – Հավաստագիր և 75.000 դրամ

Գործընկեր կազմակերպությունները սահմանել են հատուկ թեմատիկ մրցանակներ: Հաղթողները կարժանան 100.000 դրամ մրցանակի: 

 

1.ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, աջակցելով մրցույթի անվանակարգերին, սահմանում է հատուկ մրցանակ «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար: 

2.Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ, որը կտրվի <<մոր և մանկան առողջության>> թեմայի լավագույն լուսաբանման համար: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում երկրորդ հատուկ մրցանակը կտրվի <<ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում>> թեմային առնչվող լավագույն նյութի համար:

3.ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի ` Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ լավագույն տպագիր հոդվածի կամ ռադիոնյութի համար այն թեմայով, թե ինչպես են կանայք և երիտասարդները  պաշտպանում իրենց համայնքները աղետներից: Իսկ Կայուն Կենսապահովման ծրագրի շրջանակում ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը  սահմանել է հատուկ մրցանակ գյուղական համայնքներում կանանց տնտեսական առաջնորդության թեմայով լավագույն հեռուստատեսային կամ ռադիո նախագծի / ծրագրի համար: 

4.Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան ավանդաբար սահմանել է մրցանակ ուսանողական լավագույն աշխատանքի համար:

5.Հանրային լրագրության ակումբը սահմանել է մրցանակ: Լավագույն հանրային թղթակցության հեղինակը կստանա Անդրոիդ համակարգով բջջային հեռախոս: Նյութը կարող է հրապարակված լինել ինչպես www.mynews.am պորտալում, այնպես էլ հանրային լրագրության այլ հարթակներում: 

6.Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը սահմանել է հատուկ մրցանակ պատերազմի ազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման համար:

7.Բրիտանական խորհրդի «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը կտրվի Նա/Նե բլոգում առավելագույն Facebook-ի Like ստացած նյութը: Հանրային քվեարկությունը կավարտվի հունվարի 20-ին:

Ինչպես դիմել

Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2013 թվականի հունվարի 13-ը: Արդյունքները կամփոփվեն հունվարի վերջին և կներկայացվեն Նա/Նե մրցանակաբաշխության 2013 թվականի փետրվարին: Նյութերը կարող եք ներկայացնել Բրիտանական խորհրդի գրասենյակ Ալեք Մանուկյան 9 հասցեով կամ ուղարկել nane@britishcouncil.am հասցեին՝ նշելով անուն ազգանուն, լրատվամիջոց և հեռախոսահամար: Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։ Բոլոր նյութերը կտեղադրվեն Նա/Նե բլոգում:

 

Հոբելյանական հատուկ մրցանակ

Այս տարի կազմակերպվելու է 5-րդ հոբելյանական Նա/Նե լրագրողական մրցույթը: Այս նպատակով սահմանվել է  հատուկ մրցանակ լրատվամիջոցների այն աշխատակիցների համար, ովքեր մասնակցելու են այս կամ մասնակցել են նախորդ տարիների մրցույթներին: 

Մասնակցելու համար հարկավոր է գրել պատմություններ, որոնք կներկայացնեն Նա/Նե մրցույթին մասնակցելու ձեր փորձառությունը, մրցույթին մասնակցելու հետաքրքրությունը, գենդերային խնդիրների լուծման հարցում լրագրության դերը և թե ինչպես ձեր նյութերը կարող են դրական փոփոխություններ առաջացնել: 

Նյութերը կտեղադրվեն Նա/Նե բլոգում: Առավելագույն մեկնաբանություն ստացած հինգ նյութերի հեղինակները կմասնակցեն հարցազրույցի և պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին: Մրցանակակիրը կայցելի եվրոպական առաջատար լրատվամիջոցներից մեկը և կծանոթանա գենդերային խնդիրների լուսաբանման նրանց փորձին: 

Նյութերը պետք է գրված լինեն անգլերենով: Անգլերենի իմացությունը պարտադիր է:  Նյութերը պետք է ուղարկել nane@britishcouncil.amհասցեին՝ նշելով մրցույթին մասնակցության տարին, ներկայացրած նյութերը և լրատվամիջոցը, որի աշխատակից է հանդիսանում լրագրողը: Նյութերը Նա/Նե բլոգում կտեղադրվեն դեկտեմբերի 20-ին: Հանրային քվեարկությունը բաց կլինի մինչև հունվարի 20-ը: 

 

Լրացուցիչ տեղեկություններ Նախորդ տարիների մրցանակակիր նյութերին կարող եք ծանոթանալ Բրիտանական խորհրդի կայքում՝ http://www.britishcouncil.org/armenia.htm և Նա/Նե բլոգում http://blog.britishcouncil.org/nane:  Մրցույթի վերաբերյալ նորություններին ծանոթացեք Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/britishcouncilarmenia, իսկ Թվիթերում հետևեք #NaNe5 հեշթեգով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (104), arevik.badalyan@britishcouncil.am:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages