Շահիր լուսանկարչական ապարատ` նախագահական ընտրություններին ընդառաջ

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Դեկտեմբերի 1-ից 31-ը մասնակցիր Հանրային լրագրության ակումբի` «Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույցին, տեղադրիր «Իմ լուրերը» հարթակում նախագահական ընտրություններին առնչվող նոթագրություններ, ֆոտո կամ վիդեո պատմություններ ու շահիր Canon PowerShot A 800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է` 

- Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):

«Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունները, նոթագրությունները, որոնք վերաբերում են մրցույթի թեմատիկ ուղղվածությանը:

- Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am էլ. հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղ  հրապարակված տեքստի ներքո` Facebook, Twitter... նշաններից հետո գտնվող ֆայլի վրա սեղմելով: : Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել ''Citizen Reporting Contest: Presidential Elections 2013'':

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013թ. հունվարի 20-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013-ի հունվարի 30-ին:

Մրցույթին կարող են դիմել ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում: 

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու թղթակցությունների բովանդակության հանրային կարեւորությունը, ամբողջականությունը, օրիգինալությունը:

Հաշվի է առնվելու նաեւ հրապարակված թղթակցությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը: 

Տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am կայքում:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել թղթակցությունները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին: 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Սառա Խոջոյանի հետ` +374 93 207 417 հեռախոսահամարով:

Մրցույթը հայտարարվում է ՀԼԱ-ի`«Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրով Եվրասիա համագործակցության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով:

 

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages