«Լույս»-ավորում
«Լույս»-ավորում
«Լույս» հիմնադրամի կամավորները վերականգնեցին Դալարիկի գոյություն ունեցող սակայն նպատակին չծառայող գրադարանը: Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում կար գրադարան, որի մասին ոչ բոլոր գյուղացիները գիտեին: Ինքս էլ հաճախ եմ գրքերի կարիք ունենում, բայց մեր համայնքի գրադարանից չեմ օգտվում անհարմարության ու մի շարք այլ պատճառներով, և այսպես շատերը: Պատճառը գրադարանի անմխիթար վիճակն էր:
Այսօր Դալարիկի գրադարանն արդեն գրադարանի նման է, համայնքի բնակիչները կարող են օգտվել այստեղի գրքերից: Գրդարանի բարեկարգման ծրագիրն իրականցրեցին «Լույսի» կամավոր երիտասարդները` Դալարիկի երիտասարդների և դպրոցականների հետ համատեղ: Նրանք ներկեցին պահարանները, մաքրեցին և տեղավորեցին գրքերը դարակներում: Անհրաժեշտ նյութերի հարցում օգնեց գյուղի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը: Նախատեսվում է նաեւ գրադարանի պատուհանների ապակիների տեղադրում:
Բոլորին ոգևորեց «լույսավորմանն» ուղղված այս փոքրիկ, բայց կարեւոր գործը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





