Կով կթելու «արվեստը»
Կով կթելու «արվեստը»
Կաթ ստանալու համար անհրաժեշտ է կովը կթել, իսկ կթելու համար հմտանալ է պետք, կատարել ձեռքի որոշակի շարժումներ, որոնք թույլ կտան ստանալու կաթը:
Գյուղի յուրաքանչյուր տան բնակիչ, ով կով է պահում, պետք է տիրապետի այդ հմտությանը:
Գյուղերում առավոտյան շուտ` մոտ ժամը 06:00-ին, գյուղի բնակիչները կովերին ճանապարհում են արոտավայր, որտեղ նախիրը արածում է, իսկ երեկոյան վերադառնում՝ արդեն լի կաթով:
Երեկոյան գյուղի կանայք զբաղված են կով կթելու աշխատանքով:
Կթել հնարավոր է բռունցքներով, ձեռքի մատերով...
Կաթը շատ օգտակար է, երբ այն համտեսում են կթելուց անմիջապես հետո, մոտ 5 րոպեի ընթացքում: Բայց անպայմանորեն պետք է կովը բժշկական զննում անցած լինի, որպեսզի որևէ վարակ չանցնի այն համտեսողին:
Տեսանյութում Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչը կթում է արոտավայրից նոր վերադարձած կովին:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





