19 տարի օտարության մեջ
19 տարի օտարության մեջ
Geolocation is 44.3541274, -94.8413766
«Տասը տարի անընդմեջ ապրելով հայրենիքից հեռու, ես ընտելացել էի օտարությանը: Առաջին անգամ գալով Հայաստան, զգացի հայրենիքի ջերմությունը»,-ասում է Գերմանիայից Հայաստան ժամանած 20-ամյա Անին: Նա մեկ տարեկան էր, երբ ընտանիքի հետ մեկնեց Գերմանիա: Սակայն արդեն ինը տարի անընդմեջ հյուր է գալիս իր հարազատներին եւ ամառային արձակուրդներն անց է կացնում հայրենիքում: Անին ասում է, որ ամեն տարի նկատում է նոր փոփոխություններ.
«Համեմատաբար մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել, ներողամիտ և մարդամոտ, սակայն չի փոխվել մարդկանց անտարբերությունը շրջակա միջավայրի նկատմաբ, ինչի մասին են վկայում ամենուր գոյացող աղբակույտերը, ինչպես նաև շատերը չեն հետևում օրենքին, և վտանգավոր է դարձել երթևեկությունը»:
Չնայած դրան` Անին իրեն շատ լավ է զգում այստեղ` հայրենքում: «Ես ինձ լիարժեք մարդ եմ զգում, երբ այստեղ եմ` հարազատներիս և ընկերներիս կողքին»,-ասում է նա հավելելով, որ 2-3 շաբաթ է անկացնում Հայաստանում եւ այդ ընթացքում լիովին կարոտն առնում է:
«Այստեղ ինձ գրավում է ազատությունը երիտասարդության շրջանում, լայն հնարավորությունը ազատ ժամանակդ իմաստավոր անցկացելու համար, գեղատեսիլ վայրերը, լավ ընկերական շրջապատաը, ինչը Գերմանիայում չես հանդիպի»,-նշում է Անին:
Նրա ըտանիքում խոսում են հայերեն, իսկ դրսում արդեն ենթարկվում են երկրի դրվածքին` խոսում են գերմաներեն: Այնուամենայնիվ 19 տարի օտարության մեջ ապրելն Անիի ընտանիքին չխանգարեց հավատարիմ մնալ հայկակական սովորույթներին: Հետևում են հայկական բոլոր ավանդույթներին`չանտեսելով գերմանական տոները:
«Ես այնտեղ եմ գնացել դպրոց, այնուհետև ավարտել Sebastan Lucius ինստիտուտը, զուգահեռ աշխատել: Իմ կյանքը, առօրյան, այնտեղ է`Գերմանիայում: Որոշ չափով ես այդ մշակույթի կրողն եմ»:
Անիի ամառային արձակուրդներն ավարտվեց, եւ այսօր նա մեկնեց Գերմանիա:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





