Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում է գտնվում հայտնի տիկնիկագործ Գարի Դավթյանի տունը: Դավթյանների տուն մտնելուց քեզ կարծես հեքիաթում ես զգում: Ամբողջ տունը զարդարված է տիկնիկներով, որոնք պարզապես տիկնիկներ չեն, այլ կենդանի արարածներ:Նրանց մեջ քիչ չեն հայ գրական հերոսներին մարմնավորած տիկնիկները: Գրեթե մեկ տասնամյակ է, ինչ Գարի Դավթյանի մահից հետո կինը՝ Ժաննա Դավթյանն է շարունակում իր ամուսնու գործը:
Դավթյանների «բարի տուն», ինչպես Գարի Դավթյանն ինքն էր սիրում իր տան հասցեն նշելիս այն այդպես կոչել, բազմաթիվ հանրաճանաչ մարդիկ են այցելել՝ Պիեռ Ռիշարից սկսած մինչև հայտնի արվեստագետներ, կոմպազիտորներ, լրագրողներ և պարզապես արվեստով հետաքրքրված մարդիկ: