«Թղթակցություններ

Ես հետո կդառնամ նախագահ

Ոլորտ:

Շաբաթ, Հունվար 19, 2013 - 23:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Ինչ լավ է… Այս անգամվա նախագահական ընտրությունների թեկնածուները նոր դեմքեր էին: Կարծես թե հավատով պայքարում են 8 մլն դրամ ընտրագրավի դեմ: Եթե հաջողության հասնեն, մի օր էլ ես նախագահի թեկնածու կդառնամ` առանց 8 միլիոնի, առանց կենսագրության ու առանց աշխատանքի: Չեմ ընտրվի, բայց իմ մասին կխոսեն, կգրեն, կնկարեն, մանկուց երազել եմ…

Իրականում, եթե մի օր թեկնածությունս դնեմ, ապա միայն հաղթելու համար: Իսկ մինչև թեկնածություն դնելը, որպես շարքային քաղաքացի բոլոր անելիքներս արե՞լ եմ, թե՞ գլուխ եմ պահել... Երբ արդեն լավ քաղաքացի լինեմ` կդառնամ նախագահ:  Մինչև նախագահ դառնալը մի նշանակալի բան արել եմ, թե աննշան եմ ապրել… Մարդ չպետք է նախագահ դառնալով` դառնա նշանակալի դեմք, այլ, նշանակալի ու կարևոր լինելով, դառնա նախագահ: Չէ, մարդ չպետք է դառնա նախագահ, մարդ պետք է ընտրվի նախագահ` ոչ թե «պտիչկաների» թվով հաղթի, այլ ժողովրդի ձայների թվով:  ...Հետո կդառնամ նախագահ: Ոմանք էլ ամբիոնց լավ ճառ ասել են սովորում, սիրուն գովազդային պաստառներ են պատրաստում ու թեկնածություն դնում: Հա, մի կարևոր նախապայման ևս` իրենց ընդդիմություն են հռչակում ու իշխանությանը փնովում: Էդպես չեն դառնում նախագահ... Հիմա 8 գրանցված թեկնածու ունենք: Բոլորի գրանցումն արժեցել է 64 մլն դրամ /8*8/: 2 միլիոնից մի քիչ ավել բնակչություն ունեցող երկրի նախագահ դառնալու համար 64 միլիոն է պահանջվում: Սա մի քանի բնակարանի գին է` մի քանի անտունների համար, մի քանի ընտանիքների համար, մի քանի գյումրեցիների համար, մի քանի ծնողազուրկների համար, ովքեր մանկատներից հետո դրսում են հայտնվում... Ես հիմա չեմ դառնա նախագահ: Ամեն ինչ շախմատի է նման: Բոլոր զինվորներն ուզում են թագավոր դառնալ, բայց քչերն են հասնում այդ սահմանին: Կան զինվորներ, ովքեր այդպես էլ թագավոր չեն դառնում, բայց ողջ կյանքում թագավորի խաղ են խաղում, ու կան թագավորներ, որ զինվորից էլ մանր խաղ են ցույց տալիս: Ես համոզված եմ` լավ է լինել լավ զինվոր, քան` միջակ թագավոր... Ես կլինեմ լավ զինվոր, բայց երբեք միջակ թագավոր չեմ դառնա:  Երբևէ սար բարձրացե՞լ եք, ապրեք, ես էլ: Ուրեմն գիտեք, որ իջնելն ավելի հեշտ է, քան բարձրանալը: Միջակությունն էլ վերևից հեշտ է իջնում. միջակ նախագահին` միջակ ժողովուրդ, բարով կառավարես վաստակածդ միջակ գահը... Մարդիկ էլ պարզ բանը հեշտ են սովորում, շուտ են սովորում: Ոնց որ մի ժամանակ ֆեյսբուքից չէին կարողանում օգտվել, վազում էին օդնոկլասնիկի, հիմա էլ նույնը: Երևակայությունն ավելիին չի ձգտում, ու մարդ, 5000 դրամով բավարարված, մի ընտրատեղամասից մյուսը շտապելով, մեկ օրում մի քանի անգամ քվեարկելով, ինքնագոհ նստում է 5 տարի` հաջորդ 5000-ի հույսով: Այս տարվա 5000 դրամանոց ձայները թող արդեն սուգ կապեն. չի լինելու ընտրակաշառաք, որովհետև մրցակցություն էլ չկա, բարդ է լինելու նրանց ընտրությունն այս անգամ: Երբեք ինքնուրույն ընտրություն չեն կատարել, հիմա ինչպես են անելու: Ես չեմ դառնա 5000 դրամանոց նախագահ: Մինչև նախագահ դառնալը, նախ ժամանակին երկրիդ նախագահի ճիշտ և պատասխանատու ընտրություն արա, հիշիր, որ բոլորի համար ես ընտրում, ոչ թե մենակ քեզ համար: Այս դեպքում, նախագահն էլ մենակ իր համար նախագահ կլինի:Չեմ լինի նախագահ մենակ ինձ համար...

Նյութը կարող եք ուղարկել նաեւ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...