Շահիր լուսանկարչական ապարատ եւ հեռախոս

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Պատրաստիր թղթակցություններ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի, ընտրությունների եւ հետընտրական շրջանի վերաբերյալ ու մասնակցիր «Ընտրություններն իմ աչքերով» թղթակցային մրցույթին

Տեղադրիր «Իմ լուրերը» հարթակում ընտրություններին առնչվող նոթագրություններ, ֆոտո կամ վիդեո պատմություններ ու շահիր Անդորիդ համակարգով աշխատող սմարթ-հեռախոս եւ  Canon PowerShot A 800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է` 

- Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):

«Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունները, նոթագրությունները, որոնք վերաբերում են մրցույթի թեմատիկային:

- Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am էլ. հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այցելելով այստեղ, հրապարակված նյութի  ներքո` Facebook, Twitter… նշաններից հետո գտնվող ֆայլում /application.doc/:  Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել ''Citizen Reporting Contest: Elections through my eyes'':

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ. փետրվարի 28-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013-ի մարտի 10-ին:

Մրցույթին կարող են դիմել ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ, լրագրողներ, սոցիալական մեդիայի մասնագետներ: 

Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու թղթակցությունների բովանդակության հանրային կարեւորությունը, ամբողջականությունը, օրիգինալությունը:

Հաշվի է առնվելու նաեւ հրապարակված թղթակցությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը: 

Տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն   www.mynews.am  կայքում:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել թղթակցությունները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին: 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Արթուր Հարությունյանի հետ` (+374 93) 00 87 68 հեռախոսահամարով:

Մրցույթը հայտարարվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով  եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագիրի շրջանակներում:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages