«Թղթակցություններ

Ընտրատեղամասերի 85 տոկոսն անմատչելի է

Ոլորտ:

Երեքշաբթի, Փետրվար 14, 2013 - 14:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Փետրվարի 14-ին –ին Մեդիա-կենտրոնում քննարկվեց «Հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի իրացման խնդիրը»: 

Քննարկման բանախոսներն էին Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը եւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:   Արմեն Ալավերդյանը ներկայացրեց «Ունիսոն» ՀԿ-ի իրականացրած Երևանի բոլոր ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիության մոնիտորինգի արդյունքները։ Ըստ այդմ, Երեւանի ընտրական 467 տեղամասերից մատչելի է ընդամենը 35 ընտրական տեղամաս, հիմնականում մատչելի` 42-ը: Այսինքն, մատչելի է Երեւանի տեղամասերի ընդամենը 7տոկոսը:     Հայաստանի ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար: Հաշմանդամություն ունեցող շուրջ 182 հազար ընտրողներից շատերը չեն զգում այդ հավասարությունը:  Այնինչ, Հայաստանի Հանրապետությունը 2010թ-ին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով ստանձնել է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների դաշտն ապահովելու բոլոր պարտավորությունները: «Մարզերում ընտրատեղամասերը ընդհանուր 20 տոկոս մատչելիություն ունեն: Մենք կարողանում ենք լավ քննարկել, բայց արդյունքում ոչինչ չի ստացվում, կառուցվում են շենքեր, որոնք անմատչելի են: Իսկ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել մեր կարծիքը` ինչպես անել, որպեսզի թեքահարթակը մատչելի լինի, այլապես ավելորդ գումար է ծախսվում»,-նկատեց «Փարոս» ՀԿ-ի ղեկավար  Սուրեն Օհանյանը:  Նորակառույց շենքերը կամ չունեն թեքահարթակներ, կամ դրանք հարմար չեն, եւ ուրեմն կարող են չլինել: «Նորակառույց շենքեր կառուցելիս թեքահարթակներ մի կառուցեք: Կառուցեք հարթ մուտքեր, ինչպես անում են առաջադեմ աշխարհում»,-նկատում է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյան: Քնննարկմանը մասնակցող պատգամավոր Մարգարիտ Եսայանը գտնում է, որ թեեւ բավականին գործ արվել է հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, սակայն դա բավարար չէ. «Եթե մենք փորձում ենք, ուզում ենք ինտեգրվել եվրոպական արժեքներին, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին»,-քննարկման ժամանակ նկատեց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:  Անցած ընտրությունների ժամանակ լուծվել է տեսողության խնդիրներ ուենցող անձանց ընտրելու հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձինք արդեն քվեարկում են ստվարաթղթե կաղապարի միջոցով: Բայց անլուծելի է մնում լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների  քարոզարշավին տեղեկանալու, թեկնածուների ասածներին հաղորդակից լինելու սահմանադրական իրավունքը: Բանախոսներն առաջարկում են, չշահագործել մատչելիություն չունեցող հանրային շենքերը, այդ դեպքում տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց խնդրին ուշադրություն կդարձվի .  «Կա հանրային վայր, կինոթատրոն, այնտեղ մտնելը էքստրիմի նման բան է» ,-ասում է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը: «Մենք չունենք մի հասարակական տրանսպորտ, որ հաշմանդամություն ունեցող մարդը օգտվի»,-հավելում է Սուրեն Օհանյանը:  Ինչ վերաբերում է օրենսդրության բարելավման խնդիրներին, ապա Սուրեն Օհանյանը գտնում է, որ մինչեւ չունենանք սայլակին նստած մարդիկ Աժ-ում` հաշմանդամություն ունեցողների խնդիրները հարկ եղած ձեւով չեն բարձրաձայնվի եւ քանի դեռ մեր պետությունը գումարներ չի ծախսում մատչելիության համար, մենք լուծումներ չենք ունենա: Մանրամասները` կից ներկայացվող տեսանյութում: http://www.youtube.com/watch?v=9UzZHGPaK9E&feature=youtube_gdata  

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...