Այգու տարածքը առևտրի հերթական գոտի
Այգու տարածքը առևտրի հերթական գոտի
Geolocation is 40.1819372, 44.5088954
Արամի և Բյուզանդ փողոցների հարող հատվածում ժամը 13:00 մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Քաղաքի բնակիչների հանգստի համար նախատեսված այգու տարածքը հերթական անգամ շինարարական աշխատանքների գոտի էր դարձել: Մարգարյան հիվանդանոցին հարող այգում, ակտիվիստները իրենց բողոքն էին հայտնում քաղաքային իշխանություններին՝ դադարեցնելու շինարարական աշխատանքները: Ըստ ակտիվիստների, մեկ օրվա ընթացքում, քաղաքապետարանի որոշմամբ այգու տարածքը հատկացվել է առևտրի սրահներ ստեղծելու նպատակով: Իսկ թե ում է հատկացվել այգու տարածքի այդ հատվածը, ակտիվիստներին չկարողացան պատասխանել ինչպես ոստիկանության ներկայացուցիչները, այնպես էլ աշխատանքներ իրականացնող շինարարները: Ակտիվիստները՝ հավաքված ոստիկանության ներկայացուցիչներից և շինարարություն իրականացնող ընկերությունից, պահանջում էին դադարեցնել անօրինական աշխատանքները և ներկայացնել փաստաթղթեր, որոնք իսկապես թույլատրում են այգում շինարարություն իրականացնելը: Ակտիվիստները խոստացան շարունակել բողոքի ակցիաների շարքը, մինչև քաղաքային իշխանությունները չդադարեցնեն անօրինական առևտրի սրահների կառուցումը այգու տարածքում: Ակցիան ավարտվեց ժամը 14:00-ին:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք




