Հարցեր քաղաքապետին եւ վարչական շրջանի ղեկավարին

Մարտ. այս ամիս մեր ուշադրության կենտրոնում Երեւան քաղաքի խնդիրներն են

Ի՞նչ կուզեիք հարցնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ Ձեր վարչական շրջանի ղեկավարին: 
 Ի՞նչ եք ուզում հարցնել օրինակ Երեւանի գլխավոր ճարտարապետին կամ դիզայներին, քաղաքապետարանի առողջապահության, բնապահպանության կամ մյուս վարչության պետերին: Ի՞նչ եք ուզում իմանալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմից կամ Ձեր վարչական շրջանի ղեկավարից: Աշխատանքային գործընթացների, թույլատրելիի ու արգելվածի վերաբերյալ ի՞նչ եք ցանկանում պարզել: Պետական ու հասարակական կարեւորություն ունեցող կառույցների գործունեության ու անգործության վերաբերյալ ի՞նչ անպատասխան հարցեր ունեք: Ուղարկե'ք Ձեր հարցերը ու մենք կփորձենք գտնել դրանց պատասխանները համապատասխան պետական մարմիններից, հասարական կարեւորություն ունեցող ոլորտների ներկայացուցիչներից, համապատասխան պատկան կառույցների փորձագետներից: Հարցերն ուղարկելու վերջնաժամկետը 2013 թվականի մարտի 25-ն է:

 

Comments

Qristi Gevorgyan's picture

Ի՞նչ նոր փոփոխություններն են սպասվում Երևան քաղաքում:

Qristi Gevorgyan's picture

Ինչպեիսի՞ լուծում պետք է ստանա աղբահանության խնդիրը Երևանում:

Qristi Gevorgyan's picture

Որոշ ժամանակ առաջ Երևանի շենքերի պատերին նկարում էին հայտնի գրողների և մշակութային գործիչների դիմանկարներ:Ինչո՞ւ չեն շարունակում նկարել այսօր:

Qristi Gevorgyan's picture

Ինչո՞ւ են Երևանում բենզալցակայանները կառուցվում բնակելի շենքերի, դպրոցների և նման այլ հաստատությունների մոտ:Չէ որ օրենքը արգելում է:

Qristi Gevorgyan's picture

Ինչո՞ւ չեն մաքրվում երևանյան կարևոր հուշարձանները տարբեր գրառումներից:Եվ ինչո՞ւ չեն հետևում, որ դրանք այլևս չարվեն:

Qristi Gevorgyan's picture

Երևանում կան շատ կիսակառույց եկեղեցիներ:Դրանք կառուցման փուլո՞ւմ են, թե ոչ:

Qristi Gevorgyan's picture

Քաղաքի ծայրամասերից մեծ մասում չկա արտաքին բավարար լուսավորություն: Ինչո՞ւ:

Qristi Gevorgyan's picture

Կան հալսարաններ, որոնք հավատարմագրված են, բայց շարունակում են համարվել ոչ պետական.ինչո՞ւ է այդպես:

Hasmik Manukyan's picture

Երևանում շատ են ապօրինի ավտոկայանատեղիները: Ինչո՞ւ են դրանք անուշադրության մատնված:

Hasmik Manukyan's picture

Երաևանում համեմատաբար մաքուր վիճակում են գտնվում միայն կենտրոնական թաղամասերը:Իսկ ծայրամասերում աղբահանություն գրեթե չի կատարվում:Ինչո՞ւ է այդպես:

Hasmik Manukyan's picture

Դիմում եմ ոչ թե հարցով, այլ խնդրանքով:Բացեք հեռուստաընկերություն, որտեղ ավելի մանրամասն կքննվեն մեր քաղաքի խնդիրներն ու կխոսվեն դրական փոփոխությունների մասին:

Hasmik Manukyan's picture

Ինչո՞ւ համալսարաններում և դպրոցներում չի կիրառվում ինտերակտիվ մեթոդը

Hasmik Manukyan's picture

Հնարավո՞ր է քաղաքային ավտոբուսները դարձնել ժետոններով և վարորդների համար սահմանել որոշակի աշխատավարձ: