Հունիսի 25-ին` ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարության կապակցությամբ, որով 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ: Բանախոսներն են՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «1in.am» կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը, Haynews.am կայքի գլխավոր խմբագիր Անուշ Խեչոյանը, Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը: Մասնակիցների ցանկը համալրվում է: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am: