Թղթակցություններ. ուղեցույց եւ կանոններ

Ի՞նչ նյութեր է նախընտրելի տեղադրել կայքում

Այնպիսի նյութեր, որոնք պատմում են սոցիալական, հասարակական կարեւորություն եւ հետաքրքրություն ունեցող թեմաների, խնդիրների եւ երեւույթների մասին: Խորհուրդ չի տրվում տեղադրել երեխաներ պատկերող նյութեր,  առանց այդ երեխաների ծնողների համաձայնության: Խորհուրդ չի տրվում տեղադրել նյութեր, որոնցում երեխաները կիսամերկ են, առանց ծնողների: Խորհուրդ չի տրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք զուրկ են հասարակական կարեւորություն ունեցող բովանդակությունից: 

Ինչպե՞ս տեղադրել տեքստ

Խորհուրդ չի տրում տեքստային նյութերը կայքում տեղադրել Word փաստաթղթից կրկնապատկելու օգնությամբ: Word - ից նյութեր կայքում տեղադրելու համար օգտագործեք Նոթփադ ծրագիրը, տեղափոխեք տեքստը Նոթփադ, այնուհետեւ` կայքի համապատասխան բաժին: Նախընտրելի է տեքստը հավաքել անմիջապես կայքի համապատասխան բաժնում:

Ի՞նչ լեզվով գրել

Կայքում տեղադրեք հայերեն նյութեր:

Լուսանկարներ եւ տեսագրություններ

Մտածեք, ձեր մայրը, հայրը,ամուսինը կամ եղբայրն ու քույրը կուզենայի՞ն տեսնել դրանք:

Համոզվե՛ք, որ ձեր լուսանկարները եւ տեսագրություններն առանձնանում են իրենց որակով, օրիգինալ բովանդակությամբ եւ իմաստալից են:

Համոզվե՛ք, որ ապահովել եք լավ լուսավորություն կամ, որ արվող տեսագրությունները իրականում ինչ-որ հետաքրքիր բովանդակություն ունեն:

Անորակ տեսագրությունները կամ լուսանկարները արժեքավոր են, եթե դրանք արվել են առանձնահատուկ իրավիճակներում եւ ունեն իմաստալից բովանդակություն:

Ներբեռնե՛ք միմիայն ձեր կողմից արված լուսանկարները եւ տեսագրությունները:

Մի՛ տեղադրեք այլ մարդկանց կողմից պատրաստված նյութեր: Դրանք մեր կայքի ադմինիստրացիայի կողմից կհեռացվեն` համապատասխան տեղեկություն ստանալուց, հայտնաբերելուց հետո:

Երեք անգամ մեր Օգտագործման կանոնները խախտելուց հետո հետո կհեռացվեք մեր կայքից:

Պարկե՛շտ եղեք

Ոչ բոլորն են ցանկանում տեսնել ձեզ կամ ուրիշներին մերկ վիճակում, այնպես որ` ոչ մի լուսանկար, որտեղ մերկ մարդիկ են պատկերված:

Զգուշացեք ատելություն արտահայտող, անցանկալի (spam) եւ անհարկի լուսանկարներից:

Որեւէ նյութ տեղադրելիս, ինքներդ ձեզ հարցրե՛ք.  արդյոք այդ նյութը ցույց կտայի՞ք ձեր մորը, հորը, ամուսնուն, կամ եղբորն ու քրոջը: Եթե ոչ՝ ապա այդ նյութը «My News»-ում տեղ չունի:

Հայտնե՛ք

Եթե տեսնում եք մի նյութ, որը վիրավորական է կամ անպարկեշտ ու մեր կայքի կանոններին հակասող բովանդակություն է ներառում, կարող եք տեղյակ պահել  «My News»--ին` սեղմելով "Flag" (դրոշակավորում) կոճակը, որը կգտնեք յուրաքանչյուր նյութի ներքո:

Հարգե՛ք մարդկանց անձնական կյանքը

Մի՛ լուսանկարեք կամ մի՛  տեսաձայնագրեք հեռախոսահամարներ, հասցեներ կամ ինքնությունը հաստատող այլ տեղեկություններ: Եթե ինչ-որ մեկը չի ուզում երեւալ լուսանկարում կամ տեսաձայնագրությունում, ապա մի՛ տեղադրեք այն:

Զգույշ եղե՛ք

Մի՛ գրեք կամ մի՛ լուսանկարեք մեքենա վարելու կամ ինչ-որ բան անելու ընթացքում, որը կարող է վթարի պատճառ դառնալ կամ վնասել մյուսներին:

Փոխադարձ համաձայնության գալով «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ՝ «My News»-ը իր օգտագործման կանոները լրացնում է ՀԿ-ի կողմից առցանց լրագրողների համար մշակված 10 կանոններով: Գրանցվելով «My News»-ում ու ընդունելով կայքի կանոնները՝ օգտատերերը պետք է ընդունեն ու հետեւեն նաեւ այս կանոները՝

Ի՞նչ նյութեր է նախընտրելի տեղադրել կայքում