Լճաշենը ունի նորաբաց նկարչական սենյակ
Լճաշենը ունի նորաբաց նկարչական սենյակ
Դեռևս աշնանը ես և Ջեյմսը /ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր/ այցելցինք Լճաշենի նորաբաց նկարչական խմբակ, որտեղ հաճախում էին`15 երեխա : Այն ինչ տեսանք` հրաշալի էր ու միաժամանակ ցավալի: Քարուքանդ սենյակը ավերակ էր հիշեցնում, սակայն այս ամենը կարծես չնկատելով` նկարչական խմբակի կամավոր ուսուցիչ, նկարչուհի` Ամալյա Սարիբեկյանը մեզ պատմում էր Միքելանջելոյի, Դալիի, Սարյանի և այլ մեծերի, ու նրանց կտավների մասին: Երեխաներն էլ ոգևորված Ջեյմսի ներկայությունից նկարում էին ու ցույց տալիս իրենց նկարները: Դուրս գալիս մենք խոստացանք, որ ամեն ինչ անելու ենք նրանց օգնելու համար: Բայց թե ի՞նչպես չգիտերնք:
Ջեյմսն առաջարկեց դիմել Counterpart internationali-ի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների դրամաշնորհային ծրագրին և տրամադրվելիք գումարը հատկացնելրել նկարչական խմբակին:
- Ջեյմսի խորհուրդներն ու փորձը էլ ավելի հեշտացրեց մեր աշխատանքը, -նշում է ծրագրի ղեկավար` Անի Գյուրջյանը:
Համագյուղացիների, երեխաների ծնողների և ԵԳԱ անդամների միաձայն որոշմամբ Counterpart internationali-ի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների դրամաշնորհային ծրագրով նորոգվեց սենյակ ու գնվեց համապատասխան իրեր ու նկարչական նյութեր, և որ ամենակարևորն է, եռապատկվեց խմբակ հաճախող երեխաների թիվը: Այժմ խմբակ է հաճախում 43 երեխա, և նրանց թիվը գնալով աճում է:
Հաղթանակը տոնվեց համայնքի բնակչության և հյուրերի կոցմից: Տոնախմբությունը անցավ ջերմ մթնոլորտում, և լուսաբանվեց մարզային <<Գեղամա>> հեռուստաընկերությամբ:
Այժմ արդեն Լճաշեն համայնքը ունի վերանորոգված, կահավորված և նկարչական պարագաներով հարուստ սենյակ:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք










