Անվճար տրանսպորտ վարորդների հաշվին
Անվճար տրանսպորտ վարորդների հաշվին
Ծիծեռնակաբերդ այցելած և իր հարգանքի տուրքը մատուցած 16- ամյա Սերգեյը շտապում է տուն վերադառնալ: Նա ասաց, որ արդեն երրորդ ավտոբուսն է, ինչ չի կարողանում նստել եւ բաց է թողնում, քանի որ նրանք այնքան են լցվում, որ նույնիսկ կանգնելու տեղ էլ չկա: Երիտասարդն ասաց, որ հոգնել է, չի կարողանում երկար սպասել և որոշել է ընկերների հետ տաքսիով գնալ:
Ավտոբուսին սպասող Հրանտը նշեց, որ անվճար ավտոբուսներ տրամադրելը լավ նախաձեռնությունէ. “Շատ մարդիկ փողի պատճառով չեն կարողանում գալ, սա կօգնի նրանց”:
Արևի տակ երկար անվճար տրանսպորտի ստասող տիկին Գայանեն էլ սրտնեղեց. “Դե ուրիշ տրանսպորտ չկա, ճար չունեմ պիտի սրանով գնամ”:
Թիվ 18 երթուղային տաքսու վարորդը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ այսօրվա աշխատանքի համար իրեն աշխատավարձ չեն վճարել, նույնիսկ ինքն է վճարել գծատիրոջը իր գրպանից` 9 հազար դրամ օրվա պլանը եւ 6 հազար դրամ գազի համար: “Եթե վարորդները հրաժարվեին վարել մեքենան այդ օրը, անմիջապես կհեռացվեին աշխատանքից, ինչի մասին մեզ զգուշացրեց ղեկավարությունը”, - նշեց նա:
Մեր լրագրողական խմբից Միքայելն էլ նշեց, որ Բարեկամություն գնացող ավտոբուսը նախատեսված կանգառում չկանգնեց, այլ իր ցանկացած տեղում կայանեց:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք




