Պատմում են բալիկները. մրցույթ

Մենք հայտարարում ենք «Հեքիաթ. պատմում են բալիկները» խորագրով հեքիաթասացների մրցույթ:
Մենք համոզված ենք, որ փոքրիկներն ամենատաղանդավոր հեքիաթասացներն են եւ ուզում ենք լսել մեզ ծանոթ կամ անծանոթ հեքիաթներ` փոքրիկների շուրթերից, փոքրիկների մեկնությամբ:
Տեսագրե'ք ձեր փոքրիկին` հեքիաթ պատմելիս: 

Տեղադրե'ք այդ տեսագրությունը մեր կայքում, Թղթակցիր բաժնի  միջոցով: Ընտրեք Տեսապատմություն բաժինը, երբ ցանկանում եք բեռնել տեսանյութ: Դուք կարող եք տեսանյութ տեղադրել մեր կայքում YouTube-ում բեռնելուց հետո նույնպես: 

Մրցույթին ներկայացվող հեքիաթների տեւողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն: 

Մրցույթը գործում է 2012 -ի հունիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը: 

Կհաղթեն ամենաշատ Like-եր ստացած առաջին երկու հեքիաթասացները: (Տեանյութերի ներքո, mynews.am կայքում, կա Like կոճակը: Այդ կոճակի Like-երի քանակը կլինի մրցույթում հաղթելու պայմաններից մեկը):

Կլինի նաեւ խմբագրակազմի կողմից մրցանակ, «Ամենավառ երեւակայության համար»: 

Հաղթողները, որպես նվեր կստանան Հեքիաթների ժողովածու եւ մանկական, ստեղծագործական խաղեր, 

Կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ, որոնց շարքում է "Իմ լուրերը" կայքի տարբերանշանով բաժակը:

Մրցույթի պայմաններն են. 

Երեխաները պետք է հեքիաթ պատմեն եւ այդ պատմությունը պետք է տեսանկարահանվի:

Տեսանյութը պետք է նկարահանված լինի երեխայի եւ նրան խնամող չափահաս անձանց համաձայնությամբ:

Տեսանյութը պետք է պատկանի այն ուղարկողին, տեղադրողին:

Տեսանյութերը պետք է սիրողական նկարահանումներ լինեն:

Հեքիաթների ընտրության հարցում սահմանափակումներ չկա:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում ստուգել տեսանյութերի հավաստիությունը եւ հեռացնել դրանք, եթե բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին: 

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում տեսանյութերի Like-երը կամ դրանց մի մասը համարել անվավեր, եթե Like-երը ապահովվել են ոչ հայաստանյան կամ կեղծ լինելու կասկած հարուցող օգտատերերի օգնությամբ: Այդ կերպ կապահովվի մրցույթի արդարությունը և բոլոր մասնակիցների հավասար հնարավորությունները:

Հավելյալ հարցեր ունենալու դեպքում կապվեք մեզ հետ: 

Մրցույթի ամփոփումը կարդացեք այստեղ:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages