«Թղթակցություններ

Այգու անօրինական օտարում

Ոլորտ:

04/06/2013 - 15:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Շիրազի փողոց
Ինչ է տեղի ունեցել: 

Մանկությունս անցել է մեր բակում գտնվող մանկական հրաշալի այգում, որտեղ մշտապես գործում էին գեղեցիկ շատրվաններ, կարուսելներ, այստեղ էին հանգստանում թաղամասի բոլոր շենքերի բնակիչները երեխաների հետ, և ընդհանրապես մեր թաղամասը համարվում էր օրինակելի: Սակայն այգին 2003թ. անհայտ հանգամանքներում օտարվեց թաղապետարանի կողմից, իսկ կառուսելները հանվեցին: Միայն շենքերի բնակչության ջանքերով և միջամտությամբ կասեցվեց այստեղ ինչ-որ օբյեկտների կառուցումը:

Տարիներ շարունակ շենքերի բնակիչների կողմից և ստորագրահավաքով նամակներ են ուղարկվել թաղապետարան՝ այգին հանրությանը վերադարձնելու և վերակառուցելու խնդրանքով, որոնք այդպես էլ անպատասխան էին մնում: Միայն անցյալ տարի մեր ուղարկած նամակին պատասխան ստացանք (նամակը կցված է), մեղմ ասած, անհասկանալի հիմնավորումներով:

Այսպես, նամակում մասնավորապես ասվում է, որ «… նշված տարածքը սրճարանի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով ներկայացվել է մրցույթի, որի հաղթողն է ճանաչվել Արմեն Միքայելյանը: Երևանի քաղաքապետի 03.02.2003թ. հ 154-Ա որոշմամբ Արմեն Միքայելյանին տրամադրվել է 2000քմ մակերեսով հողամաս: Երևանի քաղաքապետի 18.04.2003թ. հ 815-Ա որոշմամբ 2000քմ մակերեսով հողամասն ՕՏԱՐՎԵԼ է»:

Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի արգելվում է օտարել բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը, մեջբերում՝ «Հոդված 60. Քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը. 6) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»:

Այսինքն՝ այգու օտարումն իրականացվել է անօրինական կերպով:

Նամակում շարունակվում է. «Հետագայում կառուցապատողը փոխվել է, նոր կառուցապատող Հենրիկ Պողոսյանին Երևանի քաղաքապետի 01.07.2003թ. հ 1406-Ա որոշմամբ 2000ք. թույլատրվել է նշված հողամասում կառուցելու առևտրի սրահ՝ հողամասի մակերեսի 30% կառուցապատման իրավունքով»:

Ակնհայտ է, որ այստեղ կառուցապատման մասին խոսք լինել չի կարող, քանի որ վերևում արդեն իսկ նշվում է, որ հողը օտարվել է: Իիրականում հողամասի սեփականատեըը պարզապես այգին վաճառել է մեկ այլ անձի՝ ինչ-որ «օբյեկտ» կառուցելուն ուղղված շենքերի բնակչության դիմադրությունից առաջացող գլխացավանքից ազատվելու համար: Եթե նույնիսկ համարենք, որ կառուցապատման մրցույթ է հայտարարվել և այդ նպատակով է հանձնվել այգին, ինչը, օրենքով կատարվում է միայն վարձակալության հիմունքներով, այլ ոչ թե սեփականության իրավունքի հանձնումով, ապա դա նույնպես չի իրականացվել տասը տարիների ընթացքում, քանի որ այգին ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում, ինչի մասին կարող են փաստել ստորև տեղադրված նկարները:

«…Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից շինարարական աշխատանքների կատարումը կասեցվել է: Աշխատանքներ են տարվում հողամասի սեփականատիրոջ հետ՝ հողամասը այլ համարժեք հողամասի սեփականատիրոջ հետ փոխանակելու ուղղությամբ»:

Թե կոնկրետ ինչ շինարարական աշխատանքների մասին է խոսքը, այդպես էլ չի հստակեցվում: Իսկ նամակի ստացման ամսաթվից ամիսներ են անցել, բայց խնդրի լուծման ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Փաստորեն, նախկին քաղաքապետն իր քմահաճույքով է օտարել և սեփականության իրավունքով հանձնեն համայնքի հողերը, իսկ այժմ խնդիրը լուծելու փոխարեն մեզ մշտապես միայն սին խոստումներ են տրվում: Այս հարցի մասին բազմիցս գրել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջին՝ նրա ընտրման օրվանից սկսած, սակայն ստացել եմ միայն խոստումներ կամ էլ նամակներս անպատասխան են մնացել: Արդեն լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, սակայն այս հարցին այդպես էլ լուծում չտրվեց: 

Ով (ով է ներգրավված/ում մասնակցությամբ)

Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյան, Աջափնյակ թաղամաս, Աջափնյակի նախկին թաղապետ, անօրինական օտարում 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...