«Թղթակցություններ

«Հայաստանի ձայնի» նոր տեսահոլովակը

Ոլորտ:

04/23/2013 - 10:30
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Օրեր առաջ ավարտվեցին Ալինա Կիրակոսյանի «Չգրված նոտաներ» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ընթերցողը նրան կհիշի «Հայաստանի ձայնը» նախագծից:

Ալինան, ով որոշել է այսուհետ հանդիսատեսին ներկայանալ ԱԼԻՆԱ ՋԻՆ բեմական անվամբ, աչքի է ընկնում իր նուրբ, կանացի ու գրավիչ հատկանիշներով, բնավորությամբ, իրական արտիստուհուն վայել կերպարով, տեսահոլովակում նույնպես չի դավաճանում մարդկային ճշմարիտ սկզբունքները և հանդես կգա իր իրական տեսակով՝ մեզ ներկայացնելով իր փոքրիկ ու շատ բովանդակալից աշխարհը, որ կոչում է արվեստ՝ թատրոն և երաժշտություն...
Փորձենք մանրամասնել տեսահոլովակի գաղափարը, սյուժեն, և հնարավորինս բացահայտել այլ գաղտնիքներ: 

Իմ զրուցակիցներն են երգչուհի, դերասանուհի Ալինա Ջինը և բեմադրիչ Արթուրո Սայանը, ով նաև այս տեսահոլովակի մտահղացման հեղինակը և ռեժիսորն է:

-Անչափ հաճելի է, որ My news-ն առաջինն է, որ լուսաբանում է այս մասին: Կպատմե՞ք ինչպես ծնվեց տեսահոլովակ նկարահանելու գաղափարը:

Ալինա - Ձեզ շնորհակալություն հարցազրույցի առաջարկի համար:
Ինչպես գիտեք վերջերս ավարտվեց «Հայաստանի ձայնը» մեգանախագիծը, և բազմաթիվ հեռուստադիտողներին ու երկրպագուներին որոշեցի երկար չսպասեցնել և պատրաստեցի այս փոքրիկ անակնկալը: Կարծում եմ հաջողվեց: Շուտով կլինի պրեմիերան, դիտեք և դատեք ինքներդ...

Արթուրո - ... վայելեք:

- Ալինա, ես տեղյակ եմ, որ Արթուրոն թատերական բեմադրիչ և դերասան է, ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակի նկարահանումները վստահել հենց նրան: Մտավախություն չկա՞ր, որ համագործակցությունը գուցե չստացվի:

Ալինա - Նախ ասեմ, որ բացի այս ամենը, մենք վաղեմի ընկերներ ենք: Երբ առհասարակ ճանաչում ես մարդուն, փոխադարձ աշխատանքը հաջողությամբ է պսակվում, ավելացնեմ նաև, որ սա մեզ համար աշխատանք չէ, այլ հոգեվիճակ:

Արթուրո - Իմ հերթին շնորհակալ եմ Ալինայից վստահության համար, ուրախ եմ, որ համատեղ այս գործընթացը երկուսիս ստեղծագործական կյանքում էլ առաջինն է: Փորձել ենք ինքնատիպ լինել: Համարձակություն ունեմ ասելու, որ երաժշտական տեսաֆիլմ ենք ստեղծել...

- Ներկայացրեք խնդրեմ ձեր ստեղծագործական թիմը:

Ալինա - Նրանք բոլորն էլ իմ լավագույն ընկերներն են, և հենց նրանց շնորհիվ էլ սկսվեց այս ամենը: Կոմպոզիտոր եւ երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը եւ խոսքերի հեղինակ Գոհար Գզողյանն ինձ նվիրեցին այս երգը, գործիքավորեց Սերգեյ Հովհաննիսյանը և կիթառի գեղեցիկ հնչյուններով համեմեց Կարո Սարաֆյանը: Արդյունքում հասկացանք, որ պետք է նկարահանվի տեսահոլովակ, որովհետև մեր օրերում պակասում են նման երգերը...

Արթուրո - Բոլոր վայրերում մեծ եռանդով ու նվիրվածությամբ աշխատեց նաև մեր նկարահանող խումբը:

- Ինձ հայտնի է, որ Ձեզ վստահել և թույլատրել են նկարահանումներ իրականացնել Երգի պետական և Կամերային թատրոններում...

Ալինա - Այո, այդ առիթով ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել այդ թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Արթուր Գրիգորյանին և Արա Երնջակյանին, ովքեր մեզ համար իրական արվեստագետի վառ ներկայացուցիչներ են...

- Մաղթենք նոր երգին և տեսահոլովակին բարեհաջող մեկնարկ և հաջողություններ Ձեզ հետագա ստեղծագործական կյանքում: Անհամբերությամբ սպասենք նաև պրեմիերային...

Արթուրո - Թող մեր կյանքի բոլոր չգրված նոտաները վերջապես արվեստ դառնան...

Ով (ով է ներգրավված/ում մասնակցությամբ)

Լուսանկարները՝ Վահե Մինասյանի

Այլ մանրամասներ: 

Լուսանկարներում՝ Ալինա Ջին
2-րդ լուսանկարում ՝ օպերատոր Մկրտիչ Խաչատրյան և տեսահոլովակի ռեժիսոր, մտահղացման հեղիանակ Արթուրո Սայան
 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...