«Թղթակցություններ

Գազի սակագինը կլինի 156 դրամ

Ոլորտ:

05/23/2013 - 19:30
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Մայիսի 23-ին`ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբը Պատերազմի և խաղաղությա1ն լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ անցկացրին փորձագիտական քննարկում-ասուլիս` Հայաստանում գազի սակագնի հնարավոր աճի տնտեսական հետեւանքների վերաբերյալ:

 

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը,  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը,  «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը եւ գործարար Իսահակ Աբրահամյանը:

 

Բաղրամյանը հայտնեց, որ արդեն պարզ է, թե որքանով կբարձրանան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Գազի սակագինը կլինի 156 դրամ՝ մեկ խորանարդ մետրի համար, ներառյալ` ավելացված արժեքի հարկը, իսկ էլեկտրաէներգիայի  գինը կաճի 27 տոկոսով՝ 1 կվտ/ժամը՝ 7-8 դրամով: 

 

«Տեխնիկական վերազինման համար Հայռուսգազարդը ներկայացրել էր շուրջ 4 միլիարդի ծախս, որը հանձնաժողովն իր հաշվարկներում չի ընդունել: Մենք մեր հաշվարկի տարբերակը շուտով կտեղադրենք կայքում և բոլոր շահագրգիռ կազմակերպություններին կհրավիրենք քննարկման»,- հայտարարեց Բաղրամյանը:

 

Գագիկ Մակարյանը նշեց, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ինչպես եւ սովորական բնակիչները, տուժելու են, քանի որ գազի անգամ ամենաչնչին տարբերությունը կկրճատի գործատուների շահույթը եւ կբարձրացնի բնակիչների ծախսերի թիվը:

 

«Ե՞րբ կառավարությունը հայտարարում է 8-10%-ով աղքատության նվազեցման մասին, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք էդ տոկոսում հաշվի է առնված գազի սակագնի աճը: Գազի սակագնի թանկանալու դեպքում անգամ նորմալ ընտանիքը ձմեռային սեզոնում կվճարի 90,000 դրամ գազի համար, այսինքն` ընտանիքի մեկ անդամի մեկ ամսվա աշխատավարձը կուղղի գազի, եւ հաշվի առնելով, որ համատարած թանկացումներ կլինեն նաեւ այլ ոլորտներում, պարզ է, որ բացասական իրավիճակ է ստեղծվելու բոլորի համար»:

 

Նրա խոսքը հաստատեց գործարար Իսահակ Աբրահամյանը, ով նշեց, որ գազի թանկացման դեպքում ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը եւ հեռանալ երկրից:  

 

Քննարկում-ասուլիսը համակարգեց «168 ժամ» թերթի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը:

 

Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...