«Թղթակցություններ

Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրները

Ոլորտ:

05/24/2013 - 16:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Մայիսի 24-ին`ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը անցկացրեց փորձագիտական քննարկում-ասուլիս Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրների վերաբերյալ:

 

Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են:  Որոշման արդյունքում այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երևանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների  անվճար ծննդօգնությունից: Մարզերում բնակվող կանայք դժգոհ են որոշումից, քանի որ մարզային հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ ու մասնագետներ` անվտանգ ծննդօգնություն ապահովելու համար:

 

ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ անվտանգության խնդիր չկա, քանի որ այժմ բոլոր մարզերը ապահովված են ծննդօգնության համար անհրաժեշտ պայմաններով:

 

«Երևան քաղաքի ծննդաբերությունների 30 տոկոսն ընկնում էր 4 սահմանամերձ մարզերի վրա՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն: Հեռավոր մարզերում կանայք ծննդաբերում են իրենց տարածքային բուժկենտրոններում: Եթե կինն ունի հղիության նորմալ ընթացք, հետևաբար այդ հղին մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Մենք պետք է կարողանան այնպես անել, որ մարզային հիվանդանոցները դառնան մրցունակ և կարողանան այդ մրցունակության համար պայքարել»,- ասաց Ավագյանը:  

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտնեց, որ ամենակարեւորը բնակչության վստահության վերականգնումն է, որն առաջին հերթին պայմանավորված է քաղաքակիրթ վերաբերմունքով ծննդաբերող կնոջ նկատմամաբ: 

 

«Եթե ուզում եք, որ մարզերից այստեղ չգան, դրա լուծումը տեղայնացումը չէ, այլ մարզերում բուժսպասարկման որակը բարձրացնելը: Հղի կնոջ ցանկությունը չեն ջարդում: Ինչու՞ նրան չպետք է տրվի ընտրության հնարավորություն»,- համոզված է  ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը եւ Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը ներկայացրին հարցի իրավական կողմը՝ նշելով, որ որոշման արդյունքում կարող է նվազել ծնունդների թիվը, ստեղծվեն կոռուպցիոն ռիսկեր եւ ավելանան մոր ու մանկան մահացության դեպքերը:

 

Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...