«Թղթակցություններ

Հայաստանում ծխախոտը հասանելի է բոլորին

Ոլորտ:

05/31/2013 - 14:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Մայիսի 31-ին` ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը(ՀԱՀ/ԱԾՀԿ), համագործակցելով Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) հետ,  կազմակերպեց քննարկում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության խնդիրներին:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայ կամավորների միության  կամավորների կողմից  Հայաստանում առկա գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության տարբեր տեսակների մշտադիտարկման արդյունքները, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), ինչպես նաև քննարկվեցին ՀՀ օրենսդրության և դրանց կիրարկման բարելավման հնարավորությունները:

 Բանախոսներն էին Հայաստանի ամերիկան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատող «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանը, Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) կամավոր Անահիտ Բախշյանը,  ՀՀ Առողջապահության նախարարության ԱԱԻ ԱՏՎՀԿ ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը,  DJ Vakcina-ն:

Նրանք, մասնավորապես, քննադատում էին դպրոցական երեխաների համար նախատեսված վայրերի մոտ տեղադրված խաղային մեքենաները, որոնցով հնարավոր է ծխախոտ շահել: Ինչպես նաեւ անդրադարձան հեռուստասերիալներում ծխախոտի քարոզչությանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ: 12 հեռուստասերիալի հնգական սերիա դիտելուց հետո արձանագրել էին, որ դրանցից երեքում առկա է ծխախոտի անուղղակի քարոզչություն:

«Ծխախոտի անուղղակի խթանման մեկ այլ տարատեսակ է հայտնիների հրապարակային ծխելը: Ուրախ ենք, որ մեր հետազոտության արդյունքում մարզիկների շարքում ծխողներ չհայտնաբերեցինք»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նա առանձնացրեց DJ Vakcina-ին, ով, ի տարբերություն շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների, պայքարում է ծխախոտի օգտագործման դեմ:

«Ինձ համար շատ տհաճ է, որ մեր, այսպես ասած, շոու-բիզնեսում, կան մարդիկ, ովքեր իրենց օրինակով պրոպագանդում են ոչ առողջ ապրելակերպ»,- հայտնեց նա:

Փաստաբան Արփինե Եղիկյանը նշեց, որ խնդիրը ոչ թե օրենսդրության բացերի մեջ է, այլ դրա կիրառման, քանի որ իրականում օրենքով խիստ պատիժներ են նախատեսված:

«Հեռուստասերիալներում ծխող մարդու հայտնվելը բացասական վարքագծի խթանման փորձ է: Ցավոք, վաճառքի կետերում մեզ մոտ ծխախոտի գովազդն արգելված չէ, այժմ դրան ուղղված նախագիծ է պատրաստվում առողջապահության նախարարության կողմից»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ծխախոտի օգտագործումը մի շարք հիվանդությունների և դրանցով պայմանավորված մահերի թիվ մեկ կանխարգելվող պատճառն է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում: Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առողջական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական հետևանքները կանխելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակվել է  ԾՊՇԿ-ն և մայիսի 31-ը հռչակել է որպես ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այդ օրը նվիրված է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելքին:

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան պահանջում է, որ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում  կողմերն ամբողջությամբ արգելեն  ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորչությունը:

Հայաստանը 2004թ.-ին միացել է ԾՊՇԿ-ին, որին հաջորդել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Այնուամենայնիվ, ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության մի շարք տարբերակներ Հայաստանում դեռևս չեն կանոնակարգվում, որի արդյունքում գնալով աճում են ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության դեպքերը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք տեսնել՝ այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...