«Թղթակցություններ

Աբորտը սպանություն է

Ոլորտ:

06/28/2013 - 15:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Հունիսի 27-ին` ժամը 18:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը եւ հաջորդող փորձագիտական բաց քննարկումը: 

Բանախոսներն էին` ֆիլմի հեղինակը՝ Ադրինե Գրիգորյանը, ազգագրագետ  Հրանուշ Խառատյանը, Թեհրանի համալսարանի անթրոպոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ  Էմիլյա Ներսիսյանը, Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի նախկին առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը եւ ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Բավական»-ն անդրադառնում է Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությանն ու պատճառներին: 

Հայ հասարակության տողամիջյան շերտերում ապրում է մի իրականություն, որտեղ կնոջ ընտրության իրավունքն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ընտանիքին արու ժառանգ պարգևելու նրա անքննելի առաքելությունը:  «Բավական» վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է այս իրականությունը` չորս կնոջ պատմության արտացոլմամբ, ովքեր ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման, որովհետև երեխան, որ պիտի ծնվեր, աղջիկ էր:

«Այս խնդի մասին մտածում եմ 2007 թվականից, երբ սկսեցի մտահոգվել, թե ինչու է հղիության արհեստական ընդհատման քանակը շատ  Հայաստանում: 2010-ին էր, որ  ուշադրություն դարձրինք արդեն սելեկտիվ աբորտների վրա: Սա ավելին է, քան ուղղակի կնոջ խնդիր, սա խնդիր է, որ առնչվում է Հայաստանում ապրող բոլոր մարդկանց: Սա պատմություն է կանանց համար, որը պատմվում է կանանց կողմից , եւ մենք ակնկալում ենք, որ ֆիլմը խթան կլինի դրական փոփոխությունների համար»,- ասաց Ադրինե Գրիգորյանը:

Հրանուշ Խառատյանը նշեց, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում հասարակությունը տղամարդային արժեքների հասարակություն է:

«Կնոջ ամբողջ կյանքը զգալի չափով ոչ միայն ստորադասված է, այլ նաեւ բռնության ենթակա է: Հայաստանում սեփականության եւ հողի տերը հիմնականում տղամարդիկ են, եւ աղջիկները երբեք չեն գնա դատարան ու ծնողից պահանջեն իրենց բաժին հողը»,- ասաց նա:

Գայանե Ավագյանը հայտնեց, որ  նախարարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխության առաջարկով հանդես գալ:

«Մենք սեռի մասին տեղեկատվություն կտանք 25-30 շաբաթականում, երբ այլեւս հղիությունը ընդհատել չի լինի»,- ասաց նա: 

Քննարկմանը ներկա էր Բագրատ Սրբազան Գալստանյանը, ով  ասաց, որ ցանկացած մկրտված մարդ պետք է հետեւի Աստվածաշնչյան կանոններին, որոնցով արգելվում է  աբորտի երեւույթը:

«Քրիստոնեության մեջ հավասարության սկզբունքն է դրված, ուրիշ հարց է, որ հասարակությունները սկսել են դա այլ կերպ մեկնաբանել»,-ասաց նա:

 Էմիլյա Ներսիսյանը համոզված է, որ եթե ընտանիքի հարստությունը հավասար բաժանվի աղջիկների ու տղաների միջեւ, այս խնդիրը կարող է լուծվել: 

«Ես կարծում եմ, որ աբորտը սպանություն է, քանի որ երեխան իր ձեւավորման առաջին օրից ունի հոգեբանություն»,- ասաց Միհրդատ Մադաթյանը: 

Նա նշեց՝ մտահոգիչ է, որ երկու հոգի ամուսնանում են եւ անգամ 2 երեխա չեն կարողանում ունենալ:

Փորձագիտական քննարկման տեսագրությունը՝ այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...