«Թղթակցություններ

«Հայերը պասիվ ագրեսիվ են»

Ոլորտ:

07/02/2013 - 18:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Ես ցանկանում էի իմանալ… վերջիվերջո ի՞նչն է մղել Հայաստանին ու Ադրբեջանին պատերազմի: Բայց ես զուր էի փնտրում ու վերջիվերջո որոշեցի ինքս գրել այն գիրքը, որ ուզում էի կարդալ»

Թոմաս դը Վաալ

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս և քննարկում` նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003)` վերախմբագրված տարբերակով հրատարակմանը: 

Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ հուլիսի 2-ին ժ. 12:00-ին Մեդիա կենտրոնի գրասենյակում (Սարյան 30, 2րդ հարկ):

Քննարկման բանախոսներն էին «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Թարգմանվելով հայերեն, ռուսերեն  և ադրբեջաներեն` գիրքը հակասական արձագանքներ է առաջացրել հակամարտող երկու պետությունների հասարակություններում` առիթ դառնալով բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի:  

«Սև այգի»-ն Ղարաբաղյան հիմնախնդրի լուրջ ուսումնասիրություն է` հիմնված դը Վաալի կողմից հակամարտության տարիների լուսաբանման, կողմերի ներկայացուցիչների հետ բազմաթիվ հարցազրույցների, բացառիկ աղբյուրների և արխիվային նյութերի վրա:  

Դը Վաալը նկատում է, որ «մեծ առումով` գիրքը (որոշ չափով) ավելի ջերմ ընդունելություն է գտել Ադրբեջանում, քան Հայաստանում»: «Հայերը գիրքն անցկացրել են մանր սանրի միջով ու քննադատում են այս կամ այն ածականի կամ արտահայտության գործածությունը», կարծում է հեղինակը:  

Գրքի առաջին հրատարակումից տասը տարի անց, չլուծված հակամարտության անփոփոխ պայմաններում, Թոմաս դը Վաալը որոշեց վերահրատարակել գիրքը:

 «Այս տասնամյակի ընթացքում շատ բան է փոխվել, բայց անցած տասնինը տարվա միջով անցնող «ո´չ խաղաղություն, ո´չ պատերազմ» կարգախոսը նույնն է մնում: Սև 

հումոր է, բայց մարդկանց ասում էի, որ գրքի վերախմբագրված տարբերակի վերնագիրն է` «Ավելի´ սև այգի», գրում է դը Վաալը գրքի նախաբանում: 

«Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, բայց գլխավորը չի փոխվել. կոնֆլիկտի շուրջ շատ բան է փոխվում, բայց հենց կոնֆլիկտը չի լուծվում ու իրավիճակը ավելի է վատթարանում»,- կարծում է Թոմաս դը Վաալը:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է,  որ կոնֆլիկտների մասին պետք է խոսել, պետք է փորձել խոսել ճիշտ ձեւով, պետք է փորձել հասկանալ այն, ու անպայման կլինեն մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն, բայց կոնֆլիկտը գրքով լուծել հնարավոր չէ:

«Թոմի գիրքը օգտակար է, բայց դա չի նշանակում, որ ես թերություններ չեմ տեսնում: Եթե լինեին եւս 40 գրքեր, մենք կքննարկեինք, թե ինչն է լավ ու ինչը վատ: Ցավոք, այդ գրքերը չկան»,-ասաց Իսկանդարյանը:

Թոմաս դը Վաալը խոստովանեց, որ այժմ կա ցանկություն կոնֆլիկտը լուծելու, բայց կոնֆլիկտների մեծամասնությունը խաղաղ ճանապարհով չեն կարգավորվում: 

Իսկանդարյանը ավելացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականում ոչինչ չի արել այս հարցի կարգավորման համար, ու չկա աշխարհում այնպիսի երկիր, որտեղ 

կոնսենսուսի ճանապարհով հարցեր են լուծվում, այն էլ` այնպիսի երիտասարդ կոնֆլիկտների դեպքում, ինչպիսին ԼՂ եւ Ադրբեջանի կոնֆլիկտն է:

«Կան բավարար քանակությամբ ծախսված ռեսուրսներ, որոնք պետք է կանխարգելեին նոր պատերազմը, բայց դրանք բավարար չեն կոնֆլիկտը ամբողջությամբ լուծելու համար»,-համոզված է Թոմաս դը Վաալը, ով չի բացառում պատերազմի վերսկսումը:

Նա հայտնեց, որ երիտասարդ սերունդը Ադրբեջանում ավելի ագրեսիվ է մեծանում , հայերը նույնպես ագրեսիվ են, բայց պասիվ ագրեսիվ են:

Իսկանդարյանը համոզված է, որ պատերազմի վերսկսվելը ռացիոնալ տեսանկյունից անհնար է դարձել:

Միջոցառումն իրականացվեց Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին  գործերի  նախարարության աջակցությամբ: 

Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք գտնել այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...