«Թղթակցություններ

Զորակոչիկների իրավունքները խախտվում են

Ոլորտ:

07/20/2013 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Հուլիսի 19-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս «Զորակոչիկների իրավունքների վիճակը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրները» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը և ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին 2013 թ. նախազորակոչային և զորակոչային ժամանակահատվածում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների եւ նրանց հարազատների բողոքները և մտահոգությունները՝ կապված ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման հետ, իրենց երեխաների մոտ առկա հիվանդությունների և առանց դրանց բուժման զինված ուժեր զորակոչելու մասին:  

«15 դիմած զորակոչիկներից 13-ի խնդիրները կապված են եղել առողջական վատ վիճակի և դրանց շուրջ ընթացակարգի խախտման հետ: Կա հրահանգ բուժհաստատություններին, որպեսզի գոյություն ունեցող հիվանդությունները գրավոր կերպով ներկայացվեն ավելի մեղմ, քան իրականում են: Կարևոր դեպքերից մեկն այն է, երբ զորակոչիկը համաձայն չէ իր առողջական վիճակի մասին եզրակացության հետ և ցանկանում է բողոքարկել, սակայն չի հասցնում, քանի որ խնդրի վերջնական լուծման համար ժամանակ չեն տրամադրում: Կարևոր է նաև զորակոչիկի նույն հիվանդության վերաբերյալ երկու բուժհաստատության կողմից տրվող իրարամերժ եզրակացությունները»,- ասաց Արմինե Սադիկյանը:

Սաքունցը այս  վերաբերմունքը` առողջական լուրջ խնդիրներով քաղաքացուն զորակոչելը, գնահատում են որպես անմարդկային, մարդու արժանապատվության իրավունքը խախտող:

«Հիվանդությունների ցանկը և զորակոչի կարգը պետք է սահմանվի ՀՀ օրենքով, ոչ թե պաշտոնական գերատեսչության ղեկավարի հրամանով: Բժշկական փաստաթղթերում կան ակնհայտ կեղծիքներ, և եթե համապատասխան գերատեսչությունը հետաքրքրված է դրանք կանխել, թող ստեղծի վերահսկող հանձնաժողով»,- ասում է նա:

Իրավապաշտպանը համոզված է, որ պաշտպանական գերատեսչությունը իրավունք չուներ զորակոչի ընթացքում փոփոխել իրավական ընթացակարգը:

«Իրավական փաստաթղթերը բովանդակային և ձևակերպումների տեսակետից հակաիրավական են և անգրագետ: Հակաիրավական ակտերը, որոնք ընդունվում են պաշտպանական գերատեսչության կողմից, քրեորեն հետապնդելի են: Քրեորեն հետապնդելի է լուրջ առողջական խնդիրներով քաղաքացուն զինվորական ծառայության պարտադրելը»,- ասում է նա:

«Հրամանը, որը պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է, բժշկական տեսանկյունից քարե դարին համապատասխան ձևակերպումներ ունի, որոնք օգտագործվել են սովետական շրջանում և աշխարհում կիրառություն չունեն: Ոչ շարային ձևակերպումը հանել են կիրառությունից, և բոլոր նրանք ովքեր ոչ շարային էին, ավտոմատ տեղափոխվել են շարային` սահմանափակումներով, ընդ որում սա վերաբերում է նաև հոգեկան խանգարումներ ունեցող զորակոչիկներին»,- ահազանգում է Արթուր Մինասյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...