«Թղթակցություններ

Մերձբալթյան երաժշտությունը հասանելի դարձավ հայ ունկնդրին

Ոլորտ:

12/19/2013 - 13:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Կամերային երաժշտության տանը մերձբալթյան երկրների երաժշտություն էր հնչում: ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված «1900+»  նախագծի հերթական` ութերորդ համերգը նվիրված էր հենց այս երաժշտությանը:

Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը համերգի մենակատարն էր, ով ընթացքում հնչեցրեց մերձբալթյան երկրների 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Մ.Չուռլիոնիսի, Վ.Դվարիոնասի, Ա.Պյարտի, Պ.Վասկսի, Գ.Պելեցիսի և այլոց ստեղծագործությունները, որոնց մեծ մասը հնչեցին Երևանում առաջին անգամ:

«Ես կարծում եմ, որ մարդիկ շատ սիրեցին համերգը, որովհետև առաջին հայացքից շատ խորը երաժշտություն է, բայց միևնույն ժամանակ՝ շատ մատչելի: Ես հասկացա, որ նրանք ունեն իրենց գրելաոճը, իրենց մտածողությունը, իրենց հատուկ արտահայտչամիջոցները»,-մերձբալթյան երաժշտության և դրան նվիրված համերգի վերաբերյալ իր տպավորություններն է պատմում Հ. Մելիքյանը:

Հայկ Մելիքյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:

Համերգից մի փոքր հատված դիտեք հետևյալ հղումով:

Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դեսպանությունների և հյուպատոսությունների բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: «1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում»,- նշում է դաշնակահարի մենեջեր, «1900+» նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը: 

«1900+» նախագիծը մեկնարկել է 2009թ-ի հոկտեմբերին և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական և ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: «1900+» նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Նախագծի շրջանակներում 2011թ-ին իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ և լավագույն ընտրված ստեղծագործությունները 2013թ-ի հունվարին թողարկվել են «1900+»  նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ, ինչպես նաև հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ «1900+» նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում: Միջոցառումը կազմակերպվում է 2013թ. Լիտվայի կողմից ԵՄ նախագահության պաշտոնական ստանձման փակման արարողությանը:

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: